00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ոլորտը գլխատված է, մասնագետները դուրս են մղվել. Պետրոսյանը` գյուղատնտեսության անկման մասին

Պետրոսյան. Անկումային միտումները շարունակվում են ոչ միայն բուսաբուծության, այլև անասնապահության ոլորտում
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով գյուղատնտեսության ոլորտում գրանցված 1,5 տոկոս տնտեսական անկման մասին։
Գյուղմթերքի գնաճն ու ոռոգման համակարգի անկատարությունը, թեև գյուղատնտեսության ոլորտի անկմանը նպաստող կարևոր բաղադրիչներ են, սակայն գոյություն ունի նաև երաշտի գործոնը, որն այս տարի զգալի խնդիրների առջև կանգնեցրեց գյուղացիներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` հավելելով, որ կան նաև ոլորտի անկման պատճառ հանդիսացած այլ հարցեր ևս, որոնց լուծումը պակաս կարևոր չէ։
«Անկումային միտումները շարունակվում են ոչ միայն բուսաբուծության, այլև անասնապահության ոլորտում, որտեղ անասնակերի սղության պատճառով ձմռան ամիսներին առաջանալու են լուրջ դժվարություններ, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա ընտանի կենդանիների մթերատվության վրա»,– ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Գյուղացիներ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Փաշինյանը գյուղացուն առաջարկում է իր այգու ծառերը հանել, տեղը դնել կառավարության տնկիները
Պետրոսյանի դիտարկմամբ` այն վիճակը, որն այսօր տիրում է գյուղատնտեսության ոլորտում` զուտ կառավարման առումով, անկասկած պետք է բերեր վատ հետևանքների։ Ըստ նրա` ոլորտը գլխատված է, նախարարության լուծարումից հետո ամբողջ մասնագիտական ներուժը համակարգից դուրս է մղվել, փակվել են մասնագիտացված մի շարք ՊՈԱԿ–ներ։

«Կարևոր գործառույթ էր իրականացնում նաև խորհրդատվական ծառայությունը, և եթե այն լիներ այսօր, ապա կկարողանար կանխատեսումներ անել, ժամանակին մարդկանց ճիշտ խորհուրդներ տալ այս կամ այն խնդրի առթիվ։ Արդյունքում մենք կհայտնվեինք շատ ավելի բարենպաստ վիճակում»,– ասաց Պետրոսյանը։

Նա ափսոսանքով նշեց, որ տեղական սերմնաբուծությունը ժամանակի ընթացքում վերացվեց և հիմա հույսներս դրել ենք դրսից ներմուծվող սերմերի փոքրաթիվ խմբաքանակների վրա, որոնք չեն կարող խնդիրն ամբողջությամբ լուծել։ Մինչդեռ նախկինում հաստատված ծրագիրը նպատակ ուներ Հայաստանի տարբեր մարզերում բնակլիմայական պայմաններին արդեն իսկ ադապտացված սորտերի, սերմերի բազմացումն ու մատչելի մատակարարումն ապահովել։
Մասնագետի կարծիքով`գյուղոլորտի հիմնական խնդիրները լուծելու փոխարեն`ընկել ենք հետևանքները հաղթահարելու հետևից և դեռ պարզ էլ չէ, թե ինչ ճանապարհով ու ինչ մեխանիզմներով է դա արվում։
ԵԱՏՄ երկրները պետք է միասին արտահանեն գյուղմթերքը․ Ղազախստանի նախագահ
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հավաստմամբ` գյուղոլորտի անկման ամենակարևոր գործոնները եղել են սննդամթերքի գների բարձր աճը և ոռոգման համակարգի վատ աշխատանքը։
Քերոբյանի վստահեցմամբ` կառավարության ծրագրում և միջոցառումների ծրագրով նախատեսել են ոռոգման ջրային համակարգի բարեփոխումն այնպես, որ կարողանան էապես լավացնել գյուղատնտեսների սպասարկումը ոռոգման ջրով:
Լրահոս
0