https://arm.sputniknews.ru/20211119/spjurqy-etvovpiajum-gtnvvogh-harjuravvor-hajerin-ognelu-tarberakner-e-mshakum-35513880.html
Սփյուռքը Եթովպիայում գտնվող հարյուրավոր հայերին օգնելու տարբերակներ է մշակում
Սփյուռքը Եթովպիայում գտնվող հարյուրավոր հայերին օգնելու տարբերակներ է մշակում
Sputnik Արմենիա
Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանի հետ։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T10:39+0400
2021-11-19T10:39+0400
2021-11-19T10:43+0400
հայաստան
զարեհ սինանյան
հայեր
եթովպիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28581256_0:0:1600:901_1920x0_80_0_0_e1e0cd6ed5f6c9a606d5ee7c992fff17.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սփյուռքը Եթովպիայում գտնվող հարյուրավոր հայերին օգնություն ցուցաբերելու տարբերակներ է մշակում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։Եթովպիայի իշխանությունը նոյեմբերի սկզբին կես տարով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բնակչությանը ապստամբներից պաշտպանելու համար։ Վերջիններս ասել են, որ շարժվում են դեպի Ադիս Աբեբա: Արդյունքում մի շարք երկրներ սկսել են տարհանել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։Նրա խոսքով` համայնքի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանի հետ։«Մենք նաև փորձում ենք հետևել իրավիճակին։ Եթե մեր հայրենակիցներն օգնության կարիք ունենան, մեր բարոյական պարտքն է ցուցաբերել այդ օգնությունը», – ասել է հանձնակատարը։Նշենք, որ Եթովպիայի հյուսիսային հատվածը2020 թվականի նոյեմբերից հակամարտության էպիկենտրոն է դարձել։ Այդ ժամանակ երկրի իշխանությունը Եթովպիայի քաղաքական կյանքում գրեթե երեք տասնամյակ գերիշխող «Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատին» մեղադրեց ռազմական բազայի վրա հարձակվելու մեջ ու հարևան Էրիթրեայի աջակցությամբ գործողություն սկսեց Թիգրայում։Դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր. Սինանյան2021 թվականի գարնանը Եթովպիայի իշխանությունը հայտարարեց, որ Էրիթրեան զորքը դուրս է բերում Թիգրայից։ Հունիսին Թիգրայում ապստամբները գրավեցին տարածաշրջանի վարչական կենտրոնը՝ Մեկելե քաղաքը, Եթովպիայի կառավարությունը հայտարարեց կրակի անվերապահ դադարեցման մասին: Սակայն ավելի ուշ ապստամբները հայտարարեցն, որ նոր հարձակում են սկսել, վերահսկողություն հաստատել Թիգրայի մի մասի նկատմամբ ու ներխուժել Ամհարա տարածաշրջան:Ի՞նչ են քննարկել ԱՄՆ դեսպանն ու Սփյուռքի հանձնակատարը
https://arm.sputniknews.ru/20211119/sahmanajin-larvatsutjuny-spjurqi-nerkajacucichneri-mijev-kvonflikt-chi-arajacrel-sinanjan-35512469.html
եթովպիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28581256_41:0:1465:1068_1920x0_80_0_0_631f3552a45bdf8f15ba54b64be930d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զարեհ սինանյան, հայեր, եթովպիա
հայաստան, զարեհ սինանյան, հայեր, եթովպիա
Սփյուռքը Եթովպիայում գտնվող հարյուրավոր հայերին օգնելու տարբերակներ է մշակում
10:39 19.11.2021 (Թարմացված է: 10:43 19.11.2021) Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սփյուռքը Եթովպիայում գտնվող հարյուրավոր հայերին օգնություն ցուցաբերելու տարբերակներ է մշակում։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Եթովպիայի իշխանությունը նոյեմբերի սկզբին կես տարով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել բնակչությանը ապստամբներից պաշտպանելու համար։ Վերջիններս ասել են, որ շարժվում են դեպի Ադիս Աբեբա: Արդյունքում մի շարք երկրներ սկսել են տարհանել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։
«Ադիս Աբեբայում մի քանի հարյուր հայ է ապրում, շատ հին համայնք է։ Քաղաքացիական պատերազմի պայմաններում մեզ, իհարկե, մտահոգում է այն փաստը, որ ապստամբները մոտեցել են մայրաքաղաքին։ Չգիտենք՝ ինչ է լինելու», - ասել է Սինանյանը։
Նրա խոսքով` համայնքի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանի հետ։
«Մենք նաև փորձում ենք հետևել իրավիճակին։ Եթե մեր հայրենակիցներն օգնության կարիք ունենան, մեր բարոյական պարտքն է ցուցաբերել այդ օգնությունը», – ասել է հանձնակատարը։
Նշենք, որ Եթովպիայի հյուսիսային հատվածը2020 թվականի նոյեմբերից հակամարտության էպիկենտրոն է դարձել։ Այդ ժամանակ երկրի իշխանությունը Եթովպիայի քաղաքական կյանքում գրեթե երեք տասնամյակ գերիշխող «Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատին» մեղադրեց ռազմական բազայի վրա հարձակվելու մեջ ու հարևան Էրիթրեայի աջակցությամբ գործողություն սկսեց Թիգրայում։
2021 թվականի գարնանը Եթովպիայի իշխանությունը հայտարարեց, որ Էրիթրեան զորքը դուրս է բերում Թիգրայից։ Հունիսին Թիգրայում ապստամբները գրավեցին տարածաշրջանի վարչական կենտրոնը՝ Մեկելե քաղաքը, Եթովպիայի կառավարությունը հայտարարեց կրակի անվերապահ դադարեցման մասին: Սակայն ավելի ուշ ապստամբները հայտարարեցն, որ նոր հարձակում են սկսել, վերահսկողություն հաստատել Թիգրայի մի մասի նկատմամբ ու ներխուժել Ամհարա տարածաշրջան: