https://arm.sputniknews.ru/20211119/rus-khaghaghapahnery-parekutjun-en-irakanacnum-askerani-shrjanum-35513212.html
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Ասկերանի շրջանում
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Ասկերանի շրջանում
Sputnik Արմենիա
Խաղաղապահները կանգ են առնում բնակավայրերում, իրավիճակը պարզելու ու հնարավոր խախտումները գրանցելու համար նրանք շփվում են տեղի բնակիչների հետ: 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T10:14+0400
2021-11-19T10:14+0400
2021-11-19T15:22+0400
արցախ
ասկերան
խաղաղապահներն արցախում
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35539888_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8c6fc53521dbc9abfe6cb61b0af5c7f2.jpg
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու «ԿամԱԶ»-ներով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:Նշվում է, որ սահմանազատման գծի երկայնքով իրականացվող պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, դիտարկում օդային իրավիճակը և զրուցում տեղի բնակիչների հետ։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:Շփման գիծ. շարունակվող կրակն ու խաղաղապահների առաքելությունն Արցախում
ասկերան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները պարեկություն են արել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները պարեկություն են արել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով
2021-11-19T10:14+0400
true
PT1M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35539888_94:0:1534:1080_1920x0_80_0_0_520196ccf1d8af77bdce433bfcd7d0ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ասկերան, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, տեսանյութ, видео
արցախ, ասկերան, խաղաղապահներն արցախում, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Ասկերանի շրջանում
10:14 19.11.2021 (Թարմացված է: 15:22 19.11.2021) Խաղաղապահները կանգ են առնում բնակավայրերում, իրավիճակը պարզելու ու հնարավոր խախտումները գրանցելու համար նրանք շփվում են տեղի բնակիչների հետ:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու «ԿամԱԶ»-ներով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:
Նշվում է, որ սահմանազատման գծի երկայնքով իրականացվող պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, դիտարկում օդային իրավիճակը և զրուցում տեղի բնակիչների հետ։
«Այսօր դիտարկում ենք իրականացնում Ասկերանի շրջանում` կողմերի սահմանազատման գծի երկայնքով, վերահսկում ենք իրավիճակը։ Երբեմն կանգ ենք առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ, եռակողմ հայտարարության խախտման վերաբերյալ հարցեր ենք տալիս», — ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: