https://arm.sputniknews.ru/20211119/qim-qardashjann-afghanstani-kananc-futbvoli-havaqakanin-teghapvokhel-e-lvondvon-35510263.html
Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականին տեղափոխել է Լոնդոն
Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականին տեղափոխել է Լոնդոն
Sputnik Արմենիա
Ֆուտբոլիստուհիներն արդեն շուրջ երկու ամիս է՝ Պակիստանում էին, որտեղ մարդասիրական վիզաներ էին ստացել։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T00:15+0400
2021-11-19T00:15+0400
2021-11-19T00:15+0400
քիմ քարդաշյան
ֆուտբոլ
կին
լոնդոն
աֆղանստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2258/64/22586492_0:0:1600:901_1920x0_80_0_0_b0efba059b342f8d06db3095f34b34cc.jpg
Երևան, 19 նոյեմբերի – Sputnik․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը օգնություն է ցուցաբերել Աֆղանստանի ֆուտբոլի կանանց պատանեկան հավաքականին: Տեղեկությունը հայտնում է Vesti.ru-ն։ Նա ֆինանսավորել է այն ինքնաթիռը, որը մարզուհիներին տեղափոխել է Մեծ Բրիտանիա։Ֆուտբոլիստուհիներն իրենց ընտանիքների հետ սեպտեմբերից գտնվում էին Պակիստանում, որի կառավարությունը աֆղանուհիներին մարդասիրական վիզաներ էր տրամադրել:Մարզուհիներին օգնելու խնդրանքով Քարդաշյանին էր դիմել ռաբբի Մոշե Մարգարետենը, որը Tzedek Association բարեգործական կազմակերպության հիմնադիրն է:Քարդաշյանն արձագանքել է նրա խնդրանքին և վճարել թռիչքի համար:Արդյունքում 30 ֆուտբոլիստուհիներին ու նրանց ընտանիքներին տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լոնդոնի մոտակայքում գտնվող Ստանսթեդ օդանավակայանում։Այժմ նրանք պարտադիր 10-օրյա կարանտինում են։ Ֆուտբոլիստներին հետագա օգնություն ցուցաբերելու ցանկություն է հայտնել «Լիդս Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը։Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:Ամերիկյան վերջին ինքնաթիռը լքեց Աֆղանստանը. տեսանյութՕգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշերն է։Սակայն սեպտեմբերի 5–ին, Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին հայտարարել է, որ իրենք կրկին վերահսկում են նահանգի արևելյան մասում գտնվող Պարյան բարձրլեռնային շրջանը:Քաբուլի պայթյուններից հետո ամերիկացիները կրակում էին անզեն մարդկանց վրա. ականատես
https://arm.sputniknews.ru/20211018/afghanstan-hasarak-mardkanc-kjanqy-talibneri-orvoq-34399290.html
https://arm.sputniknews.ru/20210915/afghanstani-futbvoli-kananc-havaqakany-pakhel-e-erkric-33291275.html
լոնդոն
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2258/64/22586492_136:0:1553:1063_1920x0_80_0_0_12412ba77145c9b0d1a3249f6a257379.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քիմ քարդաշյան, ֆուտբոլ, կին, լոնդոն, աֆղանստան
քիմ քարդաշյան, ֆուտբոլ, կին, լոնդոն, աֆղանստան
Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականին տեղափոխել է Լոնդոն
Ֆուտբոլիստուհիներն արդեն շուրջ երկու ամիս է՝ Պակիստանում էին, որտեղ մարդասիրական վիզաներ էին ստացել։
Երևան, 19 նոյեմբերի – Sputnik․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը օգնություն է ցուցաբերել Աֆղանստանի ֆուտբոլի կանանց պատանեկան հավաքականին: Տեղեկությունը հայտնում է
Vesti.ru-ն։ Նա ֆինանսավորել է այն ինքնաթիռը, որը մարզուհիներին տեղափոխել է Մեծ Բրիտանիա։
Ֆուտբոլիստուհիներն իրենց ընտանիքների հետ սեպտեմբերից գտնվում էին Պակիստանում, որի կառավարությունը աֆղանուհիներին մարդասիրական վիզաներ էր տրամադրել:
18 հոկտեմբերի 2021, 19:31
Մարզուհիներին օգնելու խնդրանքով Քարդաշյանին էր դիմել ռաբբի Մոշե Մարգարետենը, որը Tzedek Association բարեգործական կազմակերպության հիմնադիրն է:
Քարդաշյանն արձագանքել է նրա խնդրանքին և վճարել թռիչքի համար:
Արդյունքում 30 ֆուտբոլիստուհիներին ու նրանց ընտանիքներին տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լոնդոնի մոտակայքում գտնվող Ստանսթեդ օդանավակայանում։
Այժմ նրանք պարտադիր 10-օրյա կարանտինում են։ Ֆուտբոլիստներին հետագա օգնություն ցուցաբերելու ցանկություն է հայտնել «Լիդս Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը։
15 սեպտեմբերի 2021, 15:51
Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշերն է։
Սակայն սեպտեմբերի 5–ին, Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերի ներկայացուցիչ
Ֆահիմ Դաշտին հայտարարել է, որ իրենք կրկին վերահսկում են նահանգի արևելյան մասում գտնվող Պարյան բարձրլեռնային շրջանը: