https://arm.sputniknews.ru/20211119/patmutjan-mej-1in-angam-haj-geghasahvorduhin-mrcashari-zhamanak-qaraki-ritberger-e-arel-35543396.html
Պատմության մեջ 1–ին անգամ. հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը քառակի ռիտբերգեր է արել
Պատմության մեջ 1–ին անգամ. հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը քառակի ռիտբերգեր է արել
Sputnik Արմենիա
Մրցավարները հաշվի են առել 14-ամյա գեղասահորդուհու հնարքը Պերմում Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ: 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T16:13+0400
2021-11-19T16:13+0400
2021-11-19T16:21+0400
ռուսաստան
գեղասահք
ադելիա պետրոսյան
ռեկորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33651861_0:0:1601:901_1920x0_80_0_0_05121f94a8fc7507f9131cda8c6b74da.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը մարզվում է Էթերի Տուտբերիձեի մոտ, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ մրցումներում քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Պերմում Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ մրցավարները հաշվել են 14-ամյա գեղասահորդուհու հնարքը:Ադելիա Պետրոսյանը հաղթել է գեղասահքի պատանեկան Գրան պրիում. տեսանյութՄարզուհին մեկ ռիտբերգեր է կատարել կասկադում՝ կրկնակի տուլուպով ու չորս շրջադարձով։ Դատավորները նշել են, որ ռիտբերգերը մեկ քառորդով պակաս էր։Դրանից հետո նա երկրորդ անգամ քառակի ռիտբերգեր է արել, բայց ընկել է։ Այսպիսով, կանանց մենասահքում մրցումներում ներկայացված են չորս շրջադարձով բոլոր ցատկերը։Հիշեցնենք, որ Պետրոսյանն այս տարվա փետրվարին Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանիների առաջնության արծաթե մեդալը: 2021-ի մարտին Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Ադելիան ներկայացրել է ազատ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Իսկ սեպտեմբերին նա հաղթել է Սլովենիայի մայրաքաղաքում պատանիների շրջանում գեղասահքի Գրան պրիի փուլը։«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33651861_0:0:1421:1066_1920x0_80_0_0_ce9ac2b750bf1d49f9944fac9d1f56e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գեղասահք, ադելիա պետրոսյան, ռեկորդ
ռուսաստան, գեղասահք, ադելիա պետրոսյան, ռեկորդ
Պատմության մեջ 1–ին անգամ. հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը քառակի ռիտբերգեր է արել
16:13 19.11.2021 (Թարմացված է: 16:21 19.11.2021) Մրցավարները հաշվի են առել 14-ամյա գեղասահորդուհու հնարքը Պերմում Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը մարզվում է Էթերի Տուտբերիձեի մոտ, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ մրցումներում քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Պերմում Ռուսաստանի գավաթի խաղարկության ազատ ծրագրի կատարման ժամանակ մրցավարները հաշվել են 14-ամյա գեղասահորդուհու հնարքը:
Մարզուհին մեկ ռիտբերգեր է կատարել կասկադում՝ կրկնակի տուլուպով ու չորս շրջադարձով։ Դատավորները նշել են, որ ռիտբերգերը մեկ քառորդով պակաս էր։
Դրանից հետո նա երկրորդ անգամ քառակի ռիտբերգեր է արել, բայց ընկել է։ Այսպիսով, կանանց մենասահքում մրցումներում ներկայացված են չորս շրջադարձով բոլոր ցատկերը։
Հիշեցնենք, որ Պետրոսյանն այս տարվա փետրվարին Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանիների առաջնության արծաթե մեդալը: 2021-ի մարտին Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Ադելիան ներկայացրել է ազատ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Իսկ սեպտեմբերին նա հաղթել է Սլովենիայի մայրաքաղաքում պատանիների շրջանում գեղասահքի Գրան պրիի փուլը։