https://arm.sputniknews.ru/20211119/menq-chgitenq-hhn-gravvor-dimel-e-rusastanin-razmakan-ajakcutjan-hamar-mamijanjan-35534493.html
Մենք չգիտենք` ՀՀ–ն գրավոր դիմե՞լ է Ռուսաստանին ռազմական աջակցության համար. Մամիջանյան
Մենք չգիտենք` ՀՀ–ն գրավոր դիմե՞լ է Ռուսաստանին ռազմական աջակցության համար. Մամիջանյան
Sputnik Արմենիա
Հայկ Մամիջանյանը կարծում է, որ բանակաշինության գործընթացն անհնար է առանց Հայաստանի ստրատեգիական գործընկերոջ աջակցության։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T13:36+0400
2021-11-19T13:36+0400
2021-11-19T13:39+0400
հայաստան
ռուսաստան
աժ (ազգային ժողով)
պատերազմ
սահման
հայկ մամիջանյան
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34752564_0:69:1600:970_1920x0_80_0_0_bcd522f5ece9a32c5b55185adbe75c94.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Որևէ մեկն այդպես էլ չգիտեի` Հայաստանը ֆորմալ դիմե՞լ է Ռուսաստանին ռազմական աջակցություն ստանալու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ այդ մասին խոսակցություններին։ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ նոյեմբերի 16-ին հայտարարել էր` քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, ուստի ՀՀ–ն դիմում է Ռուսաստանին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Նա նշել էր, որ դա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։«Մենք փաստացի պատասխան չստացանք, թե Ռուսաստանին գրավոր դիմումով դիմե՞լ ենք արդեն, թե ոչ։ Հարցն այն է, որ հետագայում կարող է պարզվել, որ ֆորմալ դիմում ներկայացված չէ»,–ասաց Մամիջանյանը։ՀՀ սահմանին սկսված մարտերը հաջողվել է կանգնեցնել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. ՊեսկովՆրա խոսքով` «Պատիվ ունեմը» համարում է, որ ՀՀ մարտավարական դաշնակից Ռուսաստանը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղություն հիմնելու հարցում։ Բացի այդ, ըստ Մամիջանյանի, մեր զինված ուժերի նորացման, բանակաշինության գործընթացն անհնար է առանց Հայաստանի ստրատեգիական գործընկերոջ աջակցության։Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
https://arm.sputniknews.ru/20211119/tpavvorutjun-e-vor-adrbejani-pajmannerin-hamadzajnelu-zhamanak-e-trvel-hhin-abrahamjan-35530745.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34752564_109:0:1533:1068_1920x0_80_0_0_c17c268f6fb413215269e0ec761b1d7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աժ (ազգային ժողով), պատերազմ, սահման, հայկ մամիջանյան, «պատիվ ունեմ» դաշինք
հայաստան, ռուսաստան, աժ (ազգային ժողով), պատերազմ, սահման, հայկ մամիջանյան, «պատիվ ունեմ» դաշինք
Մենք չգիտենք` ՀՀ–ն գրավոր դիմե՞լ է Ռուսաստանին ռազմական աջակցության համար. Մամիջանյան
13:36 19.11.2021 (Թարմացված է: 13:39 19.11.2021) Հայկ Մամիջանյանը կարծում է, որ բանակաշինության գործընթացն անհնար է առանց Հայաստանի ստրատեգիական գործընկերոջ աջակցության։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Որևէ մեկն այդպես էլ չգիտեի` Հայաստանը ֆորմալ դիմե՞լ է Ռուսաստանին ռազմական աջակցություն ստանալու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ այդ մասին խոսակցություններին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ նոյեմբերի 16-ին հայտարարել էր` քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, ուստի ՀՀ–ն դիմում է Ռուսաստանին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Նա նշել էր, որ դա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
«Մենք փաստացի պատասխան չստացանք, թե Ռուսաստանին գրավոր դիմումով դիմե՞լ ենք արդեն, թե ոչ։ Հարցն այն է, որ հետագայում կարող է պարզվել, որ ֆորմալ դիմում ներկայացված չէ»,–ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` «Պատիվ ունեմը» համարում է, որ ՀՀ մարտավարական դաշնակից Ռուսաստանը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում խաղաղություն հիմնելու հարցում։ Բացի այդ, ըստ Մամիջանյանի, մեր զինված ուժերի նորացման, բանակաշինության գործընթացն անհնար է առանց Հայաստանի ստրատեգիական գործընկերոջ աջակցության։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր,
հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։