https://arm.sputniknews.ru/20211119/lav-klini-pashinjany-qich-shvoshapi-5-mlrdi-teman-mamijanjany-asac-te-vortegh-e-vanecjany-35532486.html
Լավ կլինի` Փաշինյանը քիչ շոշափի 5 միլիարդի թեման. Մամիջանյանը ասաց, թե որտեղ է Վանեցյանը
Լավ կլինի` Փաշինյանը քիչ շոշափի 5 միլիարդի թեման. Մամիջանյանը ասաց, թե որտեղ է Վանեցյանը
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը վստահեցնում է` Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխի, որ Արթուր Վանեցյանը խոսի։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T13:13+0400
2021-11-19T13:13+0400
2021-11-19T13:20+0400
արցախ
նիկոլ փաշինյան
արթուր վանեցյան
աժ (ազգային ժողով)
հայկ մամիջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1198/03/11980331_0:0:1601:901_1920x0_80_0_0_363c09219f4c29b496eee1150f879e52.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Որտե՞ղ է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին նման հարց ուղղեցին լրագրողները` հավելելով, որ Վանեցյանին Ազգային ժողովում չեն տեսնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։Նախորդ ամիս` հոկտեմբերի 27-ին, ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմադիրներին, նշել էր, թե «ու՞ր է 5-միլիարդանոցը, ինչու՞ չի գալիս նիստերին»։ Մինչ այդ, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հայտարարել էր` Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Ըստ Մինասյանի` ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։Փաշինյանը մսխել է նախկին 3 նախագահների թողած ժառանգությունը․ Վանեցյան«Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում, իսկ այնտեղ չգտնվելու պարագայում «Հայրենիք» կուսակցության գրասենյակում է լինում։ Իսկ ինչ վերաբերում է հարցուպատասխաններին մասնակցել–չմասնակցելուն, ապա Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև դահլիճից դուրս»,–ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։Նրա խոսքով` Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 միլիարդի թեման և, առհասարակ, քիչ դրդի Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողությունները նրա մասին, որոնք պարունակում են նաև պետական գաղտնիք։ Դա, ըստ Մամիջանյանի, վստահաբար Փաշինյանի շահերից չի բխում։
https://arm.sputniknews.ru/20210802/qaxaqakanutyan-mej-ynker-kam-naxkin-ynker-chunem-vanecyan-28515303.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1198/03/11980331_0:0:1421:1066_1920x0_80_0_0_8f6d458ed73396539e09a7d3156ccf07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, նիկոլ փաշինյան, արթուր վանեցյան, աժ (ազգային ժողով), հայկ մամիջանյան
արցախ, նիկոլ փաշինյան, արթուր վանեցյան, աժ (ազգային ժողով), հայկ մամիջանյան
Լավ կլինի` Փաշինյանը քիչ շոշափի 5 միլիարդի թեման. Մամիջանյանը ասաց, թե որտեղ է Վանեցյանը
13:13 19.11.2021 (Թարմացված է: 13:20 19.11.2021) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը վստահեցնում է` Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխի, որ Արթուր Վանեցյանը խոսի։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Որտե՞ղ է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին նման հարց ուղղեցին լրագրողները` հավելելով, որ Վանեցյանին Ազգային ժողովում չեն տեսնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։
Նախորդ ամիս` հոկտեմբերի 27-ին, ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմադիրներին, նշել էր, թե «ու՞ր է 5-միլիարդանոցը, ինչու՞ չի գալիս նիստերին»։ Մինչ այդ, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, հայտարարել էր` Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Ըստ Մինասյանի` ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։
«Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում, իսկ այնտեղ չգտնվելու պարագայում «Հայրենիք» կուսակցության գրասենյակում է լինում։ Իսկ ինչ վերաբերում է հարցուպատասխաններին մասնակցել–չմասնակցելուն, ապա Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև դահլիճից դուրս»,–ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով` Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 միլիարդի թեման և, առհասարակ, քիչ դրդի Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողությունները նրա մասին, որոնք պարունակում են նաև պետական գաղտնիք։ Դա, ըստ Մամիջանյանի, վստահաբար Փաշինյանի շահերից չի բխում։