00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ՀՀ–ում դանդաղում պատվաստման գործընթացը. պատասխանում է ալերգոլոգ–իմունոլոգը

© Sputnik / Asatur YesayantsՊատվաստման շարժական կետ
Պատվաստման շարժական կետ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Պատվաստման շարժական կետ
Բաժանորդագրվել
Բացարձակ հակացուցում է համարվում առաջին դեղաչափից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան, ինչից հետո երկրորդը չի ներարկվում։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացը Հայաստանում դանդաղում է ալերգիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների վախերի պատճառով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։
Նա շեշտեց` շատերը վստահ են, եթե իրենք ալերգիկ որևէ հիվանդություն ունեն, ապա չեն կարող պատվաստվել։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ունենք առաջարկվող գործելակարգ` հակացուցումների և ցուցումների վերաբերյալ։ Բացարձակ հակացուցում է համարվում միայն առաջին դեղաչափից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան,»,– նշեց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ կան նաև համաշխարհային այլ կազմակերպություններ, որոնք ալերգոլոգիական հետազոտություններ կատարելուց հետո եկել են այն եզրահանգման, որ կարելի է նույնիսկ փոխել պատվաստանյութի տեսակը, եթե նախորդից ալերգիկ ռեակցիա է եղել։
Խոսելով իր բուժառումների մասին` Հակոբյանը շեշտեց, որ նրանք 2 խմբի են բաժանվում, և մեծ մասը, չնայած ալերգիկ հիվանդություն ունենալուն, ստանում են իրենց պատվաստման դեղաչափերը։
Թեստավորում - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Որքա՞ն է օրգանիզմում մնում COVID–ի դեմ պատվաստանյութը
«Բարեբախտաբար, մեր կլինիկայում Covid-19-ի դեմ պատվաստումից հետո մարդիկ սուր կամ ծանր ալերգիկ դրսևորումներ չեն ունեցել։ Կարևոր է նաև նշել մի հարց, որը նույնպես հաճախ է շրջանառվում` պե՞տք է նախօրոք հետազոտություն անցնել պատվաստնյութի որևէ բաղադրիչից ալերգիկ դրսևորում ունենալու վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։ Ամբողջ աշխարհում չկա այդպիսի պրակտիկա»,– ասաց Հակոբյանը։
Ալերգոլոգ–իմունոլոգ Սևան Իրիցյանն էլ անդրադարձավ այն հարցին, որ ալերգիկ հիվանդություններով անձանց առաջնային օղակում պատվաստելուց առաջ հորդորում են հակաալերգիկ որևէ դեղորայք ընդունել։

«Մեզ հաճախ են դիմում պացիենտները և ասում, որ մենք պետք է որոշ պարզաբանումներ տանք այդ կապակցությամբ, կամ ինչ–որ թղթեր են պահանջում։ Դժվար է ասել, թե ինչու են առաջնային օղակի բժիշկները նման բաներ ասում պատվաստման գնացած անձանց։ Հավանաբար դա պատասխանատվությունից խուսափելու որևէ տարբերակ է, ցանկանում են վերջնական որոշումը թողնել ավելի նեղ մասնագետի վրա»,– նշեց Իրիցյանը։

Նա ընդգծեց, որ իրենց խրոնիկ պացիենտների մեծ մասն արդեն պատվաստվել է` չնայած 1-2 ամիս առաջ նրանց հարցերն ավելի շատ էին։ Մասնագետը շեշտեց, որ պատվաստումից հետո, բարեբախտաբար, ալերգիկ որևէ խնդիր չի եղել։ Միայն տեղային կարմրացումներ են լինում, որոնք խոչընդոտ չեն։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։
Միայն պատվաստանյութ ներկրելով հարցը չի լուծվում. Օհանյանը նոր լուծումներ է առաջարկում - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
ՌԱԴԻՈ
Պատվաստանյութ ենք ներկրում` հերթեր գոյացնում. ինչ անել, որ COVID-ի դեմ պայքարն արդյունք տա
Լրահոս
0