https://arm.sputniknews.ru/20211119/ergchuhi-marina-khlebnikvovan-ajrvatsqner-e-stacel-u-tunavvorvel-na-hivandanvocum-e-35515086.html
Երգչուհի Մարինա Խլեբնիկովան այրվածքներ է ստացել ու թունավորվել. նա հիվանդանոցում է
Երգչուհի Մարինա Խլեբնիկովան այրվածքներ է ստացել ու թունավորվել. նա հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցները Խլեբնիկովային անգիտակից վիճակում են հայտնաբերել։ 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T11:20+0400
2021-11-19T11:20+0400
2021-11-20T09:39+0400
ռուսաստան
մոսկվա
հրդեհ
երգչուհի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35807028_204:519:2921:2047_1920x0_80_0_0_2fe2fda71fbedbbc7744de790f87cfe6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երգչուհի Մարինա Խլեբնիկովան տուժել է իր մոսկովյան բնակարանում բռնկված հրդեհի պատճառով։ Նրան հոսպիտալացրել են, այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկությունը հայտնում է ren.tv –ն։Նշվում է, որ երգչուհին չի կարողանում ինքնուրույն շնչել, բժիշկները թոքերի արհեստական օդափոխության սարք են միացրել:Վարկածներից մեկի համաձայն՝ Խլեբնիկովան քնել է չհանգցրած սիգարետով, բայց այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։Ռատնայա փողոցում գտնվող երկհարկանի բնակարանում բռնկված հրդեհի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 18-ի երեկոյան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ մեքենա։ Ծուխը զգացել են հարևանները և վազել երգչուհու ընտանիքին արթնացնելու։Ո՞վ կփոխարինի Աննային Artik&Asti խմբում․ համացանցում դեռ չեն «մարսել» դուետի բաժանումըԲոցը տարածվել է 10 քմ տարածքում։ ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցները Խլեբնիկովային անգիտակից վիճակում են հայտնաբերել։ Նրան դուրս են բերել տնից և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Այնուհետև շտապօգնությունը հիվանդին տեղափոխել է հիվանդանոց։ Երգչուհին այրվածքներ է ստացել և թունավորվել շմոլ գազից։Խլեբնիկովան հրդեհի օրը շատ հոգնած է եղել (հյուրախաղերից նոր էր վերադարձել)։ Բնակարանում են եղել նաև ծնողները։Այժմ մասնագետները պարզում են հրդեհի պատճառները։Երգչուհի Մանիժան ամուսնանում է. նա սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35807028_192:0:2921:2047_1920x0_80_0_0_afc9d085576cc7a837f7b032a54520f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, հրդեհ, երգչուհի
ռուսաստան, մոսկվա, հրդեհ, երգչուհի
Երգչուհի Մարինա Խլեբնիկովան այրվածքներ է ստացել ու թունավորվել. նա հիվանդանոցում է
11:20 19.11.2021 (Թարմացված է: 09:39 20.11.2021) ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցները Խլեբնիկովային անգիտակից վիճակում են հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երգչուհի Մարինա Խլեբնիկովան տուժել է իր մոսկովյան բնակարանում բռնկված հրդեհի պատճառով։ Նրան հոսպիտալացրել են, այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկությունը հայտնում է
ren.tv –ն։
Նշվում է, որ երգչուհին չի կարողանում ինքնուրույն շնչել, բժիշկները թոքերի արհեստական օդափոխության սարք են միացրել:
Վարկածներից մեկի համաձայն՝ Խլեբնիկովան քնել է չհանգցրած սիգարետով, բայց այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Ռատնայա փողոցում գտնվող երկհարկանի բնակարանում բռնկված հրդեհի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 18-ի երեկոյան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ մեքենա։ Ծուխը զգացել են հարևանները և վազել երգչուհու ընտանիքին արթնացնելու։
Բոցը տարածվել է 10 քմ տարածքում։ ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցները Խլեբնիկովային անգիտակից վիճակում են հայտնաբերել։ Նրան դուրս են բերել տնից և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Այնուհետև շտապօգնությունը հիվանդին տեղափոխել է հիվանդանոց։ Երգչուհին այրվածքներ է ստացել և թունավորվել շմոլ գազից։
Խլեբնիկովան հրդեհի օրը շատ հոգնած է եղել (հյուրախաղերից նոր էր վերադարձել)։ Բնակարանում են եղել նաև ծնողները։
Այժմ մասնագետները պարզում են հրդեհի պատճառները։