https://arm.sputniknews.ru/20211119/bajdeny-zhamanakavvorapes-liazvorutjunnery-handznum-e-pvokhnakhagahin-spitak-tun-35553742.html
Բայդենը ժամանակավորապես լիազորությունները հանձնում է փոխնախագահին. Սպիտակ տուն
Բայդենը ժամանակավորապես լիազորությունները հանձնում է փոխնախագահին. Սպիտակ տուն
Sputnik Արմենիա
Առաջին անգամ ԱՄՆ-ում իգական սեռի ներկայացուցիչը, թեկուզ կարճ ժամանակով, իր ձեռքում կկենտրոնացնի պետության ղեկավարի լիազորությունները: 19.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-19T19:25+0400
2021-11-19T19:25+0400
2021-11-19T21:14+0400
հիվանդանոց
ամն
նախագահ
ջո բայդեն
փոխնախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35552303_0:0:1600:901_1920x0_80_0_0_d32801f2ffe8a6c42a40edd152e69c11.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր ժամանակավորապես լիազորությունները կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարրիսին, քանի դեռ կգտնվի հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:Բայդենի վարչակազմի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց ի վեր սա առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ-ի ղեկավարն իր լիազորությունները կփոխանցի փոխնախագահին:«Այսօր առավոտյան նախագահը պլանային բուժզննման կմեկնի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն։ Նրան պլանային զննում կկատարեն։ Ինչպես և նախագահ Ջորջ Բուշի դեպքում 2002 և 2007 թվականներին, ԱՄՆ-ի սահմանադրության մեջ շարադրված ընթացակարգին համապատասխան, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին, քանի դեռ գտնվում է դեղերի ազդեցության տակ»,-ասված Է Փսակիի գրավոր հայտարարության մեջ:Մինչ Բայդենը գտնվի հիվանդանոցում, ԱՄՆ փոխնախագահը կաշխատի Սպիտակ տան Արևմտյան թևի իր գրասենյակից:Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ փոխնախագահը բողոքում է, որ սահմանափակում են իր լիազորություններ և ակնհայտ ձևական հանձնարարություններ են տալիս, որոնք չեն համապատասխանում իր իրավասություններին: Սպիտակ տունը, սակայն, հերքել էր Բայդենի և Հարիսի լարվածության մասին լուրերը:
https://arm.sputniknews.ru/20211118/senator-bob-menendesy-koch-e-arel-dadarecnel-amn-i-razmakan-ognutjunn-adrbejanin-35472124.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35552303_44:0:1508:1098_1920x0_80_0_0_5730bc13367c9b1e7162a2abd952f9e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիվանդանոց, ամն, նախագահ, ջո բայդեն, փոխնախագահ
հիվանդանոց, ամն, նախագահ, ջո բայդեն, փոխնախագահ
Բայդենը ժամանակավորապես լիազորությունները հանձնում է փոխնախագահին. Սպիտակ տուն
19:25 19.11.2021 (Թարմացված է: 21:14 19.11.2021) Առաջին անգամ ԱՄՆ-ում իգական սեռի ներկայացուցիչը, թեկուզ կարճ ժամանակով, իր ձեռքում կկենտրոնացնի պետության ղեկավարի լիազորությունները:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր ժամանակավորապես լիազորությունները կփոխանցի փոխնախագահ Քամալա Հարրիսին, քանի դեռ կգտնվի հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Բայդենի վարչակազմի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց ի վեր սա առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ-ի ղեկավարն իր լիազորությունները կփոխանցի փոխնախագահին:
«Այսօր առավոտյան նախագահը պլանային բուժզննման կմեկնի Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոն։ Նրան պլանային զննում կկատարեն։ Ինչպես և նախագահ Ջորջ Բուշի դեպքում 2002 և 2007 թվականներին, ԱՄՆ-ի սահմանադրության մեջ շարադրված ընթացակարգին համապատասխան, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին, քանի դեռ գտնվում է դեղերի ազդեցության տակ»,-ասված Է Փսակիի գրավոր հայտարարության մեջ:
Նա նաև նշել է, որ օրվա երկրորդ կեսին Սպիտակ տունը բժշկական հետազոտության արդյունքներով գրավոր հաշվետվություն կհրապարակի պետության ղեկավարի առողջական վիճակի մասին:
Մինչ Բայդենը գտնվի հիվանդանոցում, ԱՄՆ փոխնախագահը կաշխատի Սպիտակ տան Արևմտյան թևի իր գրասենյակից:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ փոխնախագահը բողոքում է, որ սահմանափակում են իր լիազորություններ և ակնհայտ ձևական հանձնարարություններ են տալիս, որոնք չեն համապատասխանում իր իրավասություններին: Սպիտակ տունը, սակայն, հերքել էր Բայդենի և Հարիսի լարվածության մասին լուրերը: