00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի սադրանքներն ուղղված են պայմանավորվածությունների տապալմանը. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
Նիկոլ Փաշինյանը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Նիկոլ Փաշինյանը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետի խոսքով՝ Բաքվի գործողությունները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի անվտանգությանը:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանն այսօր կրկին բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց` ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ու մեկնաբանելով նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները։ Նրա խոսքով՝ նիստն ընթանում է Հայաստանի համար լարված մթնոլորտում։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվում է նոյեմբերի 18-19-ը։
«Չեմ կարող չնշել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են մեր անվտանգությանը։ Մեր տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրել է մարդկային նոր զոհերի», - նշեց վարչապետը։
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է. Քոչարյանը` սահմանազատման ՌԴ-ի առաջարկի վերաբերյալ
Փաշինյանն ընդգծեց, որ նոր էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքները միտված են խաթարել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Լրահոս
0