https://arm.sputniknews.ru/20211118/simon-martirosjann-aa-i-ir-arajin-gavaty-nvirec-zinvori-tany-35494093.html
Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի առաջնության իր առաջին գավաթը նվիրեց Զինվորի տանը
Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի առաջնության իր առաջին գավաթը նվիրեց Զինվորի տանը
Sputnik Արմենիա
Հայրենիքի պաշտպանները «պարտավորեցրել են» մարզիկին հաջորդ անգամ իրենց հյուր գալ ոսկե մեդալով։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T17:06+0400
2021-11-18T17:06+0400
2021-11-18T17:10+0400
սիմոն մարտիրոսյան
հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35492251_0:57:1100:676_1920x0_80_0_0_b01927647ff82601d6a9dffc774613d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր ինքնատիպ նվեր է մատուցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել և հայտնել, որ ծանրամարտիկը Զինվորի տան մեր հերոսներին է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճած իր առաջին գավաթը։ «Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,- ծանրամարտիկի խոսքերը մեջբերել է Մուրադյանը։ Սիմոն Մարտիրոսյանը խոստացել է աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն։ Տղաներն էլ մարզիկին «պարտավորեցրել են» իրենց հյուր գալ «միայն ոսկե մեդալով»։ Նշենք, որ ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու համար։ Նա նաև հետաքրքրվել էր, թե ինչով կարող է օգտակար լինել: Մարզիկի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը: Նշենք, որ վերջերս Զինվորի տուն էր այցելել աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե, ոսկե և արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35492251_62:0:1039:733_1920x0_80_0_0_08bc87b23f881a2aa9f221523c0cd2a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիմոն մարտիրոսյան, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
սիմոն մարտիրոսյան, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Սիմոն Մարտիրոսյանն Աշխարհի առաջնության իր առաջին գավաթը նվիրեց Զինվորի տանը
17:06 18.11.2021 (Թարմացված է: 17:10 18.11.2021) Հայրենիքի պաշտպանները «պարտավորեցրել են» մարզիկին հաջորդ անգամ իրենց հյուր գալ ոսկե մեդալով։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր ինքնատիպ նվեր է մատուցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը
Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել և հայտնել, որ ծանրամարտիկը Զինվորի տան մեր հերոսներին է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճած իր առաջին գավաթը։
«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,- ծանրամարտիկի խոսքերը մեջբերել է Մուրադյանը։
Սիմոն Մարտիրոսյանը խոստացել է աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն։ Տղաներն էլ մարզիկին «պարտավորեցրել են» իրենց հյուր գալ «միայն ոսկե մեդալով»։
Նշենք, որ ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու համար։ Նա նաև հետաքրքրվել էր, թե ինչով կարող է օգտակար լինել: Մարզիկի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:
Նշենք, որ վերջերս Զինվորի տուն էր այցելել աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե, ոսկե և արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։