https://arm.sputniknews.ru/20211118/odanavakajni-taratsqum-taqsineri-hamar-pahanjner-ksahmanven-35476381.html
Oդանավակայանի տարածքում տաքսիների համար պահանջներ կսահմանվեն
Oդանավակայանի տարածքում տաքսիների համար պահանջներ կսահմանվեն
Sputnik Արմենիա
Լիցենզիայի պետական տուրքը նախատեսվում է սահմանել տարեկան 200 000 դրամ։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T11:56+0400
2021-11-18T11:56+0400
2021-11-18T12:50+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
տաքսի
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26296490_0:83:1600:983_1920x0_80_0_0_c27051dec5a43634b21ab3576c8bf371.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեության հարցը կկարգավորվի, և կսահմանվեն նոր պահանջներ։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորման, արտաքին տեսքի և տարիքային սահմանափակման պահանջներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ։Անդրադառնալով որոշ սահմանափակումներին` ՏԿԵ փոխնախարարը շեշտեց, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև 7 տարեկան մեքենաներ։ Առաջարկվում է նաև, որ մեքենաները լինեն սպիտակ, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին` արդյոք ցանկացած անձ, ով կհամապատասխանի ստանդարտներին, կարո՞ղ է ստանալ լիցենզիա, Սիմոնյանը պատասխանեց, որ քվոտավորում չի նախատեսվում, լիցենզիաների սահմանափակ քանակ չի լինելու։ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս:Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի:Նախագիծը միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
https://arm.sputniknews.ru/20211110/odanavakajanum-kashkhaten-miajn-licenzavvorvats-taqsinery-vorn-e-irakan-npataky-35178821.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26296490_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f89d33018e65d85dc28ba4efe0c468a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), տաքսի, օդանավակայան
հայաստան, աժ (ազգային ժողով), տաքսի, օդանավակայան
Oդանավակայանի տարածքում տաքսիների համար պահանջներ կսահմանվեն
11:56 18.11.2021 (Թարմացված է: 12:50 18.11.2021) Լիցենզիայի պետական տուրքը նախատեսվում է սահմանել տարեկան 200 000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների գործունեության հարցը կկարգավորվի, և կսահմանվեն նոր պահանջներ։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
«Հայաստանի օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով խնդիրներ են առաջանում քաղաքակիրթ տրանսպորտային սպասարկում իրականացնելու համար: Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ»,– նշեց Սիմոնյանը:
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորման, արտաքին տեսքի և տարիքային սահմանափակման պահանջներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ։
Անդրադառնալով որոշ սահմանափակումներին` ՏԿԵ փոխնախարարը շեշտեց, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև 7 տարեկան մեքենաներ։ Առաջարկվում է նաև, որ մեքենաները լինեն սպիտակ, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշաններով։
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին` արդյոք ցանկացած անձ, ով կհամապատասխանի ստանդարտներին, կարո՞ղ է ստանալ լիցենզիա, Սիմոնյանը պատասխանեց, որ քվոտավորում չի նախատեսվում, լիցենզիաների սահմանափակ քանակ չի լինելու։
ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս:
«Օրենքի նախագիծը մշակվել է, որպեսզի բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան և կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում։ Էլեկտրոնային համակարգով աշխատող տաքսի ծառայությունների վրա սա ազդեցություն չի ունենա»,– ասաց փոխնախարարը:
Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի:
Նախագիծը միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ։