00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը

© Photo : official site of the Parliament of RAԱնդրիուս Մազուրոնիս
Անդրիուս Մազուրոնիս - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Անդրիուս Մազուրոնիս
Բաժանորդագրվել
ԱԺ փոխնախագահը նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը բնորոշել է որպես ագրեսիա ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսն այսօր ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կողմ է ռազմական ուժի բացառմանը: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ հերթական սադրանքի մասին։ ԱԺ փոխնախագահը կատարվածն անվանել է ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ (18 նոյեմբերի, 2021). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան
Զրուցակիցները խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին։ Ռուբինյանն ընդգծել է, որ Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերներից է:
© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ (18 նոյեմբերի, 2021). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Հասցեական արձագանք է պետք. Արարատ Միրզոյանը զրուցել է Լավրովի և այլ գործընկերների հետ
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից մեկ այլ զինծառայողի` Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։
Լրահոս
0