https://arm.sputniknews.ru/20211118/iran-hajastan-bernapvokhadrumnery-chen-dadarecvel-tken-35508135.html
Իրան-Հայաստան բեռնափոխադրումները չեն դադարեցվել. ՏԿԵ նախարարություն
Իրան-Հայաստան բեռնափոխադրումները չեն դադարեցվել. ՏԿԵ նախարարություն
Sputnik Արմենիա
Սահմանն օրական հատում է 150-160 բեռնատար, միաժամանակ ուղևորափոխադրումների ցանկում էլ փոփոխություններ չեն կատարվել։ 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T21:57+0400
2021-11-18T21:57+0400
2021-11-18T22:03+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հրանտ բագրատյան
կապան
ճանապարհ
բեռնատար
ադրբեջանցի
գորիս
մաքսակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/984/33/9843376_0:167:1601:1067_1920x0_80_0_0_a837d6046d440b7daac2505f50262a43.jpg
Երևան, 18 նոյեմբերի – Sputnik․ Իրանի հետ սահմանը բաց է, բեռնափոխադրումները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ արձագանքելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ այսօր արած հայտարարությանը։Մասնավորաբար, Բագրատյանը նշել էր, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետև բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ (Գորիս-Կապան,–խմբ.) ճանապարհով»։Նախարարությունից պնդում են, որ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը հարմարեցված է բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում՝ կցորդիչով։Նշվում է, որ չեն նվազել նաև Իրանից դեպի Հայաստան ուղևորափոխադրումները։ Իրան-Հայաստան ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացող բոլոր 5 ընկերությունների չվացուցակներում որևէ փոփոխություն չի արվել։Հավելենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կառուցված այլընտրանքային ճանապարհով չեն կարող անցնել բեռնատարները, կցորդիչով մեքենաները, նաև ավտոբուսները։ Նրա կարծիքով՝ մենք Իրանի հետ չենք ունենա լուրջ առևտրատնտեսական կապեր այնքան ժամանակ, քանի դեռ չի կառուցվել Սիսիան-Բարգուշատ-Քաջարան-Լիճք ճանապարհը, որտեղ կունենա 9 թունել և 18 հատ կամուրջ։Իրանի նախագահը դեմ է Հարավային Կովկասում սահմանների փոփոխմանը
https://arm.sputniknews.ru/20211025/iranakan-bernatarneric-gumar-gandzely-dem-e-erakvoghm-hamadzajnutjany-hh-um-irani-despan-34648787.html
իրանի իսլամական հանրապետություն
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/33/9843376_56:0:1479:1067_1920x0_80_0_0_342269201d796da5f00916b32767040c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հրանտ բագրատյան, կապան, ճանապարհ, բեռնատար, ադրբեջանցի, գորիս, մաքսակետ
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հրանտ բագրատյան, կապան, ճանապարհ, բեռնատար, ադրբեջանցի, գորիս, մաքսակետ
Իրան-Հայաստան բեռնափոխադրումները չեն դադարեցվել. ՏԿԵ նախարարություն
21:57 18.11.2021 (Թարմացված է: 22:03 18.11.2021) Սահմանն օրական հատում է 150-160 բեռնատար, միաժամանակ ուղևորափոխադրումների ցանկում էլ փոփոխություններ չեն կատարվել։
Երևան, 18 նոյեմբերի – Sputnik․ Իրանի հետ սահմանը բաց է, բեռնափոխադրումները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ արձագանքելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ այսօր արած հայտարարությանը։
Մասնավորաբար, Բագրատյանը նշել էր, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետև բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ (Գորիս-Կապան,–խմբ.) ճանապարհով»։
«Տեղեկացնում ենք, որ Բագրատյանի պնդումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Իրան-Հայաստան սահմանն օրական հատում է միջինում 150-160 բեռնատար մեքենա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից պնդում են, որ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը հարմարեցված է բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում՝ կցորդիչով։
Նշվում է, որ չեն նվազել նաև Իրանից դեպի Հայաստան ուղևորափոխադրումները։ Իրան-Հայաստան ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացող բոլոր 5 ընկերությունների չվացուցակներում որևէ փոփոխություն չի արվել։
25 հոկտեմբերի 2021, 16:27
Հավելենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կառուցված այլընտրանքային ճանապարհով չեն կարող անցնել բեռնատարները, կցորդիչով մեքենաները, նաև ավտոբուսները։ Նրա կարծիքով՝ մենք Իրանի հետ չենք ունենա լուրջ առևտրատնտեսական կապեր այնքան ժամանակ, քանի դեռ չի կառուցվել Սիսիան-Բարգուշատ-Քաջարան-Լիճք ճանապարհը, որտեղ կունենա 9 թունել և 18 հատ կամուրջ։