https://arm.sputniknews.ru/20211118/inchi-masin-en-khvosel-hajastani-ev-ghrghzstani-varchapetnery-35489224.html
Ապրանքաշրջանառության ծավալը չնչին է. հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի վարչապետները
Ապրանքաշրջանառության ծավալը չնչին է. հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի վարչապետները
Sputnik Արմենիա
Ղրղզստանի վարչապետն առաջարկել է քննարկել փոխգործակցությունն ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի երկու երկրները կարողանան։ միմյանց աջակցել թե՛... 18.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-18T15:53+0400
2021-11-18T15:53+0400
2021-11-18T17:02+0400
տեսանյութեր
հայաստան
երևան
վարչապետ
ղրղզստան
հայաստան և հապկ
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35489087_0:0:1280:720_1920x0_80_0_0_b4d75b9215a3855bf06a699608e81594.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի շարունակել զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները, ակտիվացնել առևտրատնտեսական կապերը։Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը նշել է, որ վերջին երկու տարիներին՝ համավարակի պայմաններում, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր։«Բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է»,- նկատել է Ղրղզստանի վարչապետը։Նա ընդգծել է, որ առևտրատնտեսական համագործակցության քննարկումից բացի ցանկանում է քննարկել նշված կազմակերպություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ «ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛ դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համարԶրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:Նշենք, որ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու նոյեմբերի 18-19-ը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
երևան
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/12/35489087_177:0:1137:720_1920x0_80_0_0_84a54e3594116e1b8457648c1eb716f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հայաստան, երևան, վարչապետ, ղրղզստան, հայաստան և հապկ, տեսանյութ, видео
տեսանյութեր, հայաստան, երևան, վարչապետ, ղրղզստան, հայաստան և հապկ, տեսանյութ, видео
Ապրանքաշրջանառության ծավալը չնչին է. հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի վարչապետները
15:53 18.11.2021 (Թարմացված է: 17:02 18.11.2021) Ղրղզստանի վարչապետն առաջարկել է քննարկել փոխգործակցությունն ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի երկու երկրները կարողանան։ միմյանց աջակցել թե՛ դժվարին, և թե՛ լավ ժամանակներում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովի հետ: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքով կհաջողվի շարունակել զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները, ակտիվացնել առևտրատնտեսական կապերը։
«Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են»,- նշել է Փաշինյանն ու հավելել, որ բարձր է գնահատում երկկողմ այս հարաբերությունները։
Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը նշել է, որ վերջին երկու տարիներին՝ համավարակի պայմաններում, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր։
«Բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է»,- նկատել է Ղրղզստանի վարչապետը։
Նա ընդգծել է, որ առևտրատնտեսական համագործակցության քննարկումից բացի ցանկանում է քննարկել նշված կազմակերպություններում փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ «ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛ դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:
Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու նոյեմբերի 18-19-ը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։