ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն այսօր` նոյեմբերի 18–ին, ժամանել են Երևան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։Նիստերը կանցկացվեն նոյեմբերի18-19-ին՝ օրվա երկրորդ կեսին:Սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:Հայաստանյան ընկերությունը միանում է ԵԱՏՄ–ում քաղաքացիական ինքնաթիռների արտադրությանըԵվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել օգոստոսին Ղրղզստանում։ Դրան մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Այն ժամանակ բարձրացվեց ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորում է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն այսօր` նոյեմբերի 18–ին, ժամանել են Երևան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։
Նիստերը կանցկացվեն նոյեմբերի18-19-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել օգոստոսին Ղրղզստանում։ Դրան մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն ժամանակ բարձրացվեց ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: