00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն երկրորդ անգամ էլ չկարողացավ հասնել իր 2 գլխավոր նպատակներին. ի՞նչ սպասել

© Sputnik / Aram NersesyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Սյունիք
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ ճիշտ են նկատում մասնագետները`արդի պատերազմները նախկիններից հիմնովին տարբերվում են։
Ոչ ոք պատերազմ չի ուզում, մնում է հասկանալ, թե ինչ տեսակ խաղաղություն են ակնկալում հակամարտող կողմերը
Առաջ մի պետությունը հատուկ դիվանագիտական նոտայով մյուսին տեղեկացնում էր, որ պատերազմ է հայտարարում, վերջում էլ հակառակորդները խաղաղության պայմանագիր էին կնքում։ Վաղուց արդեն նման բան չկա։ Լավ կլիներ, իհարկե, որ հարևան երկրի ղեկավարը, որին ժամանակին մեկ այլ պետության առաջնորդ «կիրթ անձնավորություն» էր անվանել, մեկ տարի առաջ տեղեկացներ, որ պատերազմ է սկսում հայերի դեմ, բայց չարեց։ Խաղաղության պայմանագիր էլ մինչև հիմա չկա. հո նոյեմբերի 9-ի՝ մեզ համար բավական նվաստացուցիչ հայտարարությունը խաղաղության համաձայնագիր չե՞ս անվանի։
Այն ժամանակ հայ զինվորականների դիմադրության և ռուսաստանյան միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական լայնածավալ հարձակումը, որն իր նպատակներին հասավ միայն մասամբ։ Իսկ հիմնական նպատակները երկուսն էին՝ վերացնել անկախություն հռչակած Արցախը և վերաբացել բուն Ադրբեջանը Նախիջեւանին կապող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները։ Երկու ակնկալիքներն էլ մինչև վերջ չարդարացան։
Վերլուծաբանների կարծիքով` հենց այս իրադրությունը շտկելու համար էլ այս շաբաթ ձեռնարկվեց նոր հարձակում։ Արդյունքն այս անգամ էլ նույնն էր՝ հարձակումը դադարեցվեց հայ զինվորականների հակահարվածի և Մոսկվայի ջանքերիշնորհիվ։ Այսինքն`Բաքուն երկրորդ անգամ էլ չկարողացավ հասնել իր երկու գլխավոր նպատակների կենսագործմանը։ Իսկ դա, մեկնաբանների կարծիքով, միայն մի բան է նշանակում՝ պետք է սպասել նոր ռազմական գործողությունների։
Որոտանի ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Կյանքն ադրբեջանական մաքսակետից հետո. ինչպես են ապրում բարձրավանցիներն ու որոտանցիները
Ահա թե ինչ է ասում ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը. «Իրականում նոր պատերազմ ոչ ոք չի ցանկանում։ Ադրբեջանը վախենում է Ռուսաստանի ներգրավումից, ինչը Բաքվի համար ամենևին շահեկան չի լինի։ Իսկ Հայաստանը մինչև այժմ լիովին չի վերականգնել իր զինված ուժերը։ Բայց սա չի նշանակում, որ նոր պատերազմ չի սկսվի»։ Երևի ընդամենը մի բան կարելի է ավելացնել՝ հրադադարը ձեռնտու է բոլորին։ Որքան էլ զարմանալի թվա՝ նույնիսկ Ադրբեջանին։
Տեսե՛ք։ Թեև Հայաստանի իշխանությունները պնդում են, թե այս վերջին ռազմական գործողությունների հետևանքով բալանսը, այսինքն` կողմերի միջև հավասարակշռությունը բոլորովին չի խախտվել, այնուամենայնիվ, հրադադարը առնվազն կանխել է ադրբեջանական ուժերի առաջխաղացումը Հայաստանի տարածքով։ Ռուսաստանը կրկին ապացուցել է, որ ունակ է արդյունավետ կերպով ներազդել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա։ Եվ վերջապես ինչու եմ ասում, որ այս հրադադարը ինչ-որ չափով ձեռնտու է նաև Բաքվին։ Որովհետև մի կողմից այդ երկրի իշխանությունները կարող են հավաստիացնել միջազգային հանրությանը՝ տեսա՞ք, որ մենք բոլորովին էլ ագրեսոր չենք և անմիջապես դադարում ենք կրակել առաջին իսկ հորդորից հետո, մյուս կողմից` նույն Բաքուն սեփական ժողովրդի մոտ կարող է արդարանալ՝ դե մենք ինչ անենք, ուզում էինք հասնել Երևան-Գորիս ճանապարհին և բուն Հայաստանից կտրել թե՛ Արցախը, թե՛ Սյունիքը, բայց Ռուսաստանը թույլ չտվեց։

Ի դեպ, կարծես թե շատերի համար գնալով ավելի ու ավելի համոզիչ է դառնում այն վարկածը, որ Ադրբեջանը ցանկանում է իր ուզած միջանցքը ստանալ ոչ թե Մեղրիով, Իրանի սահմանի երկայնքով, ինչպես առաջ թվում էր, այլ նույն Սյունիքով, բայց ավելի հյուսիս ընկած մասով, մոտավորապես այնտեղով, որտեղ նա վերջին օրերին փորձել է առաջխաղացում ապահովել։ Օրինակ` Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը ասում է. «Ես վախենում եմ, որ Ադրբեջանը հենց Գորիս-Սիսիան հատվածում է ուզում միջանցք ունենալ, որովհետև դա ամենակարճ հատվածն է, և այդ հատվածով կարելի է շատ կարճ դուրս գալ Նախիջևան»։

Բայց քանի դեռ Ադրբեջանի իշխանությունների նպատակներն անկատար են մնում, փխրուն կմնա նաև այժմ հաստատված հրադադարը։ Կրկին մեջբերեմ ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Եվսեևին. «Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը չկարողացավ հասնել բոլոր նպատակներին, որոնք խոստանում էր պաշտոնական քարոզչությունը։ Եվ դա իշխանություններին էսկալացիայի է դրդում։ Չէ՞ որ նրանք ուզում էին բնակեցնել Ղարաբաղի տարածքը ադրբեջանցիներով, բայց չստացվեց։ Գաղափարախոսությունը չաշխատեց, և բնակչության շրջանում հեղինակությունը պահպանելու համար անհրաժեշտ է շարունակել հակամարտությունը։ Էլ ի՞նչ կարող է առաջարկել Ադրբեջանն իր սեփական քաղաքացիներին։
Պատերազմներով անցնող խաղաղության ճանապարհը, կամ Ադրբեջանը զինվեց համբերությամբ և ոչ միայն
Համաձայնե՛ք, բավական տարօրինակ իրադրություն է ստեղծվել։ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խաղաղության մասին են խոսում՝ մտքում ունենալով պատերազմը։ Հայաստանի իշխանությունները նույնպես շարունակ խաղաղության մասին են խոսում, բայց շատ դժվար է հասկանալ՝ արդյոք իրենց մտքինը արժանապատիվ խաղաղությո՞ւնն է։
Լրահոս
0