00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աֆղանստանից տարհանում են ոչ միայն ՌԴ-ի, այլև ՀԱՊԿ-ի այլ երկրների քաղաքացիներին. Պեսկով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
Աշխատանքը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Ռուսաստանը Աֆղանստանից տարհանում է ոչ միայն իր քաղաքացիներին, այլև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռուսաստանցիների Աֆղանստանից տարհանելու որոշումը։
«Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ցանկացել են լքել Աֆղանստանի տարածքը՝ հաշվի առնելով, որ այնտեղ շատ անհանգիստ է իրավիճակը», – հավելել է Պեսկովը:
Աֆղանական պատերազմի վետերան, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարներից Ռազմիկ Ղազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Մենք չգիտեինք, որ ստիպված ենք լինելու կենդանի մարդկանց վրա կրակել. Աֆղանստանի վետերան
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Աֆղանստանից դուրս կբերվի ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի), ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Աշխատանքը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Չի կարելի թույլ տալ, որ Աֆղանստանից ահաբեկչություն ու թմրանյութեր ներթափանցեն. Լավրով
Օգոստոսի սկզբին թալիբները սկսեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրն արդեն նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամադ Հասան Ախունդան:
«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
Լրահոս
0