https://arm.sputniknews.ru/20211117/murdvovy-baqvic-erevan-e-berel-erek-zvohvats-haj-zintsarajvoghi-din-35469091.html
Մուրադովը Բաքվից Երևան է բերել երեկ զոհված հայ զինծառայողի դին
Մուրադովը Բաքվից Երևան է բերել երեկ զոհված հայ զինծառայողի դին
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակն ու գերեվարված զինծառայողների վերադարձի, մարտի արդյունքում անհայտ կորած... 17.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-17T23:12+0400
2021-11-17T23:12+0400
2021-11-18T00:49+0400
ռուստամ մուրադով
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան
բաքու
դիակ
սահման
երևան
զինծառայող
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27801560_0:85:1600:985_1920x0_80_0_0_5c3d7232d132d546e6c0687e34e9f6e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր երեկոյան Ադրբեջանից Հայաստան է տեղափոխել երեկ` նոյեմբերի 16–ին, զոհված հայ զինծառայողի դին։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ Պն մամուլի ծառայությունը։Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Մուրադովը Բաքվից Երևան է բերելու զինծառայողի դի։ Նշվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։«Ռուստամ Մուրադով միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին»,–ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:Տեղեկացվում է նաև, որ այսօր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը:Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր` Ադրբեջանի սադրիչ քայլերի հետևանքով հայկական կողմը կորուստներ ունի։ Մեկ զոհի մասին տվյալներն էին ճշտվել՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Ըստ ՊՆ–ի` հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
https://arm.sputniknews.ru/20211117/adrbejani-qajln-ughghvats-e-hh-taratsqajin-ambvoghjakanutjany-grigvorjany-aph-akhq-handipmany-35458877.html
բաքու
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/03/27801560_88:0:1512:1068_1920x0_80_0_0_308c57c6f8328a0ccf98e2b082663204.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուստամ մուրադով, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, բաքու, դիակ, սահման, երևան, զինծառայող, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
ռուստամ մուրադով, հհ պաշտպանության նախարարություն (պն), սուրեն պապիկյան, բաքու, դիակ, սահման, երևան, զինծառայող, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Մուրադովը Բաքվից Երևան է բերել երեկ զոհված հայ զինծառայողի դին
23:12 17.11.2021 (Թարմացված է: 00:49 18.11.2021) Սուրեն Պապիկյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակն ու գերեվարված զինծառայողների վերադարձի, մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր երեկոյան Ադրբեջանից Հայաստան է տեղափոխել երեկ` նոյեմբերի 16–ին, զոհված հայ զինծառայողի դին։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ Պն
մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
Sputnik Արմենիան հայտնել էր, որ Մուրադովը Բաքվից Երևան է բերելու զինծառայողի դի։ Նշվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։
«Ռուստամ Մուրադով միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին»,–ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է նաև, որ այսօր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը
հայտնել էր` Ադրբեջանի սադրիչ քայլերի հետևանքով հայկական կողմը կորուստներ ունի։ Մեկ զոհի մասին տվյալներն էին ճշտվել՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
Ըստ ՊՆ–ի` հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։