00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել արձագանքել Ադրբեջանի գործողություններին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՄԱԿ
ՄԱԿ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Բաժանորդագրվել
Մհեր Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ - ի կանոնադրությունն ու եռակողմ հայտարարության դրույթները։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Մենք Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել ենք իրավիճակի մասին, ես խորը մտահոգություն եմ հայտնել բաց քննարկումների ընթացքում», - ասել է Մարգարյանը

ՀՀ ԱԳՆ–ի` ավելի ուշ տարածած հաղորդագրության համաձայն` ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։
Մարգարյանը միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել միջազգային իրավունքի այդ խախտումներին, որոնք առնչվում են ՄԱԿ - ի կանոնադրությանն ու 2020թ. նոյեմբերի 9–ին ընդունված եռակողմ հայտարարութան դրույթներին։
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։
Министерство обороны Армении  - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է, ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին. ՊՆ
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել: Ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։
Լրահոս
0