https://arm.sputniknews.ru/20211117/iravakan-himq-chi-karogh-linel-vardevanjany-gerineri-veraberjal-pashinjani-khosqeri-masin-35458389.html
Իրավական հիմք չի կարող լինել. Վարդևանյանը` գերիների վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
Իրավական հիմք չի կարող լինել. Վարդևանյանը` գերիների վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն անդրադարձան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է քննվի` ինչ հանգամանքներում են մեր տղաները գերի ընկել։ 17.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-17T18:20+0400
2021-11-17T18:20+0400
2021-11-17T18:26+0400
նիկոլ փաշինյան
արամ վարդևանյան
«հայաստան» դաշինք
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28530338_0:0:1600:901_1920x0_80_0_0_75088b6643b655174b71def38374187f.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Եթե մարդը ռազմագերի է, դա հատուկ կարգավիճակ է։ Անկախ նրանից` ինչպես է դա եղել, ինչ հանգամանքներում, ՀՀ–ն ունի մեկ պարտականություն` րոպե շուտ ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենակիցները լինեն ՀՀ–ում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ ՄԽ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. որտե՞ղ են համանախագահներըԿառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, անդրադառնալով երեկ գերի ընկած տղաների դեպքին, նշել էր. «Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի»։ Նրա խոսքով` զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ «Սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը։ Եթե նման միտք արտահայտի Ալիևը կամ ալիևները, գուցե իրենց ազգի շահի տեսանկյունից ինչ–որ տրամաբանություն լինի այդտեղ։ Իրավական հիմք, իհարկե, չի կարող լինել այս ամենում։ Չզարմանաք, որ թշնամին սկսի օգտվել այս հայտարարությունից` չէ՞ որ մենք չենք կարող ասել, որ նշված անձը սթափ հայտարարություն չի արել»,–ասաց Վարդևանյանը։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ` Աղվան Վարդանյանը, նշեց, թե արդյո՞ք Փաշինյանի ասածը վերաբերում է նաև այն տղաներին, որոնց հետ վերադարձնելու համար վարչապետը հայտարարում էր, թե պատրաստ է իր տղային հանձնել նրանց փոխարեն։ «Հիմա նա ուղղակի «կռուտիտներ» է անում։ Այսօր ելնել ու գերիների մասին նման հայտարարություն անել` անբարոյականության վերջին սահմանն է»,–ասաց Վարդանյանը։Հավելենք, որ «Հայաստանը» բոյկոտել է ԱԺ նիստերը և երեկվանից չի մասնակցում դրանց։ Խմբակցությունը հայտնել էր` երկրում տիրող այս լարված իրավիճակում ԱԺ–ում որևէ հարց ներառված չէ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ և ոչ կարևոր նախագծեր են քննարկվում։ Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է արելՆոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
https://arm.sputniknews.ru/20211117/inchu-e-gvoriskapan-tshanaparhi-mi-hatvatsn-inqy-kvochum-ejvazli-chajzani-pashinjani-pataskhany-35455462.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28530338_177:0:1600:1067_1920x0_80_0_0_16615f4e0c6eb637a443a6d550adacb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արամ վարդևանյան, «հայաստան» դաշինք, գերի
նիկոլ փաշինյան, արամ վարդևանյան, «հայաստան» դաշինք, գերի
Իրավական հիմք չի կարող լինել. Վարդևանյանը` գերիների վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
18:20 17.11.2021 (Թարմացված է: 18:26 17.11.2021) «Հայաստան» դաշինքի պատգամավորներն անդրադարձան Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է քննվի` ինչ հանգամանքներում են մեր տղաները գերի ընկել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Եթե մարդը ռազմագերի է, դա հատուկ կարգավիճակ է։ Անկախ նրանից` ինչպես է դա եղել, ինչ հանգամանքներում, ՀՀ–ն ունի մեկ պարտականություն` րոպե շուտ ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենակիցները լինեն ՀՀ–ում։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, անդրադառնալով երեկ գերի ընկած տղաների դեպքին, նշել էր.
«Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի»։ Նրա խոսքով` զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։
«Սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը։ Եթե նման միտք արտահայտի Ալիևը կամ ալիևները, գուցե իրենց ազգի շահի տեսանկյունից ինչ–որ տրամաբանություն լինի այդտեղ։ Իրավական հիմք, իհարկե, չի կարող լինել այս ամենում։ Չզարմանաք, որ թշնամին սկսի օգտվել այս հայտարարությունից` չէ՞ որ մենք չենք կարող ասել, որ նշված անձը սթափ հայտարարություն չի արել»,–ասաց Վարդևանյանը։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ` Աղվան Վարդանյանը, նշեց, թե արդյո՞ք Փաշինյանի ասածը վերաբերում է նաև այն տղաներին, որոնց հետ վերադարձնելու համար վարչապետը հայտարարում էր, թե պատրաստ է իր տղային հանձնել նրանց փոխարեն։
«Հիմա նա ուղղակի «կռուտիտներ» է անում։ Այսօր ելնել ու գերիների մասին նման հայտարարություն անել` անբարոյականության վերջին սահմանն է»,–ասաց Վարդանյանը։
Հավելենք, որ «Հայաստանը» բոյկոտել է ԱԺ նիստերը և երեկվանից չի մասնակցում դրանց։ Խմբակցությունը հայտնել էր` երկրում տիրող այս լարված իրավիճակում ԱԺ–ում որևէ հարց ներառված չէ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ և ոչ կարևոր նախագծեր են քննարկվում։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։