https://arm.sputniknews.ru/20211117/hhum-covid19vov-hivandacutjuny-nvazum-e-mahvan-bardzr-cucanishy-pahpanvum-35438042.html
ՀՀ–ում COVID–19–ի հիվանդացությունը նվազում է, մահվան բարձր ցուցանիշը` պահպանվում
ՀՀ–ում COVID–19–ի հիվանդացությունը նվազում է, մահվան բարձր ցուցանիշը` պահպանվում
Sputnik Արմենիա
Կորոնավիրուսային հիվանդությունով հոսպիտալացման կարիք ունեցող և սպասող որևէ անձ ներկա պահին չկա։ 17.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-17T12:59+0400
2021-11-17T12:59+0400
2021-11-17T13:08+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28949608_0:51:1000:614_1920x0_80_0_0_23ae94aca83c7728696b8bef7cf4c37d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում COVID–19–ով հավանդացության նվազման միտում կա, մահվան համեմատաբար բարձր ցուցանիշները դեռևս շարունակում են պահպանվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նա ընդգծեց, որ ԲԿ–ներում կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժում ստանալու համար սպասող անձ ներկա պահին չկա։Հիշեցնենք` նոյեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 330895 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 23 856 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7153 է։Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել է 1394-ի։
https://arm.sputniknews.ru/20211115/hhum-kvorvonavirusi-dem-aveli-qan-mek-milivon-patvastum-e-katarvel-35350478.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28949608_58:0:943:664_1920x0_80_0_0_0df6d4512b7fe849730cfab310ff914b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
ՀՀ–ում COVID–19–ի հիվանդացությունը նվազում է, մահվան բարձր ցուցանիշը` պահպանվում
12:59 17.11.2021 (Թարմացված է: 13:08 17.11.2021) Կորոնավիրուսային հիվանդությունով հոսպիտալացման կարիք ունեցող և սպասող որևէ անձ ներկա պահին չկա։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում COVID–19–ով հավանդացության նվազման միտում կա, մահվան համեմատաբար բարձր ցուցանիշները դեռևս շարունակում են պահպանվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մշտապես ծանր դեպքերի և մահվան դեպքերի նվազումը ալիքի նվազումից 2-3 շաբաթ հետ է լինում։ Դեռ պահպանվում են մահվան համեմատաբար բարձր ցուցանիշներ։ Հույս ունենք, որ առաջիկա 1 շաբաթում այդ տվյալները նույնպես կնվազեն»,– նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ ԲԿ–ներում կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժում ստանալու համար սպասող անձ ներկա պահին չկա։
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 330895 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 23 856 մարդ։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7153 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել է 1394-ի։