https://arm.sputniknews.ru/20211117/angeghakvoty-sari-pes-gjugh-a-turq-erbeq-chi-mtel-bnakichnery-chen-patrastvum-lqel-gjughy-35444447.html
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, թուրք երբեք չի մտել». բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, թուրք երբեք չի մտել». բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
Sputnik Արմենիա
Անգեղակոթում նույնիսկ կանայք են պատրաստ պաշտպանել իրենց գյուղը, միայն թե զենք տան իրենց։ 17.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-17T14:48+0400
2021-11-17T14:48+0400
2021-11-17T14:52+0400
տեսանյութեր
հայաստան
ադրբեջան
սյունիք
տեսանյութ
իշխանասար
անգեղակոթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35441363_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ae9d4ebf8dcfc1a6d97469c32827ffcf.jpg
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչները վստահեցնում են, որ իրենց մոտ թշնամին երբեք չի եղել, իրենց գյուղն անառիկ է։Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անգեղակոթցի Նարդոս Հարությունյանը վստահեցնում է, որ թուրքը երբեք իրենց գյուղ չի մտել ու չի էլ կարող։«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, երբեք չի ընկել։ Մեր գյուղը երբեք թուրք չի մտել, չի էլ մտնի։ Երբ ասում եք անգեղակոթցի, նշանակում է` թուրքի «ղասաբ»։ Մենք միշտ այստեղ ենք ապրել, պապիկներս էլ են ծնունդով այստեղից»,– նշեց Նարդոս պապը և հավելեց, որ երեկ երեկոյան մի քանի անգամ կրակոցի ձայն լսել է, ենթադրում է, որ Իշխանասարի կողմում է եղել։Նա ընդգծեց, որ ժողովրդին եթե զինեն, իրենք վստահաբար կկարողանան պահել իրենց գյուղը։Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչներըՆարդոս պապը նաև շեշտեց, որ իր եղբոր տղան 2020 թվականին ՌԴ–ից եկել է Հայաստան, մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին և զոհվել։Անգեղակոթցի մի կին էլ ասաց, որ սպասում են խաղաղ ապրելուն, քանի որ գիշերը չեն կարողանում գլուխները հանգիստ բարձին դնել։Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
ադրբեջան
սյունիք
իշխանասար
անգեղակոթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35441363_239:0:1679:1080_1920x0_80_0_0_baf3245bd5e5a0ecd2a9e942389b1816.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հայաստան, ադրբեջան, սյունիք, տեսանյութ, իշխանասար, անգեղակոթ, видео
տեսանյութեր, հայաստան, ադրբեջան, սյունիք, տեսանյութ, իշխանասար, անգեղակոթ, видео
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, թուրք երբեք չի մտել». բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
14:48 17.11.2021 (Թարմացված է: 14:52 17.11.2021) Անգեղակոթում նույնիսկ կանայք են պատրաստ պաշտպանել իրենց գյուղը, միայն թե զենք տան իրենց։
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչները վստահեցնում են, որ իրենց մոտ թշնամին երբեք չի եղել, իրենց գյուղն անառիկ է։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անգեղակոթցի Նարդոս Հարությունյանը վստահեցնում է, որ թուրքը երբեք իրենց գյուղ չի մտել ու չի էլ կարող։
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, երբեք չի ընկել։ Մեր գյուղը երբեք թուրք չի մտել, չի էլ մտնի։ Երբ ասում եք անգեղակոթցի, նշանակում է` թուրքի «ղասաբ»։ Մենք միշտ այստեղ ենք ապրել, պապիկներս էլ են ծնունդով այստեղից»,– նշեց Նարդոս պապը և հավելեց, որ երեկ երեկոյան մի քանի անգամ կրակոցի ձայն լսել է, ենթադրում է, որ Իշխանասարի կողմում է եղել։
Նա ընդգծեց, որ ժողովրդին եթե զինեն, իրենք վստահաբար կկարողանան պահել իրենց գյուղը։
Նարդոս պապը նաև շեշտեց, որ իր եղբոր տղան 2020 թվականին ՌԴ–ից եկել է Հայաստան, մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին և զոհվել։
Անգեղակոթցի մի կին էլ ասաց, որ սպասում են խաղաղ ապրելուն, քանի որ գիշերը չեն կարողանում գլուխները հանգիստ բարձին դնել։
«Երեխաս պայմանագրային զինծառայող է, հիմա էլ Իշխանասարում է, ո՞նց քնեմ։ Խոսել ենք մեր տղաների հետ, ասել են, որ ամեն ինչ նորմալ է, բայց չենք կարողանում հանգիստ ապրել, որևէ բանով զբաղվել»,– նշեց կինը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը
2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց
12 հայ զինծառայողի գերեվարման և
մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։