https://arm.sputniknews.ru/20211117/amanvorn-ajs-tari-3-or-ktevi-azhn-hastatec-tvonery-krtshatelu-arajarky-35432265.html
Ամանորն այս տարի 3 օր կտևի. ԱԺ–ն հաստատեց տոները կրճատելու առաջարկը
Ամանորն այս տարի 3 օր կտևի. ԱԺ–ն հաստատեց տոները կրճատելու առաջարկը
Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցին առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց... 17.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-17T10:41+0400
2021-11-17T10:41+0400
2021-11-17T11:00+0400
ամանոր
սուրբ ծնունդ
հհ կառավարություն
աժ (ազգային ժողով)
օրենք
եկեղեցի
տոն
մեռելոց
https://cdn.am.sputniknews.ru/img/2158/37/21583714_0:85:1600:985_1920x0_80_0_0_e0d3873a95f56e84463b8266f0acf81c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ամանորյա տոներն այսուհետ կտևեն 3 օր։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունեց «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։Այն ընդունվեց միաձայն` 57 կողմ ձայներով։Օրենքի նոր լրացումը կսկսի գործել արդեն առաջիկա Ամանորին։ ՀՀ աշխատող քաղաքացիները կունենան 3 հանգստյան օր` դեկտեմբերի 31—ից հունվարի 2-ը` ներառյալ։Նշենք, որ խորհրդարանի նիստերի դահլիճում ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Ընդդիմադիր 2 խմբակցությունները երեկվանից բոյկոտել էին ԱԺ աշխատանքներն ու հեռացել դահլիճից։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով ի սկզբանե նախատեսվում էր Ամանորի հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:Նոյեմբերի 10-ին, սակայն, նախագծի առաջին ու երկրորդ ընթերցումների միջև տեղի ունեցած քննարկմանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ–ում հայտնել էր, որ կառավարությունը, հաշվի առնելով հանրային կարծիքը, 1 օրով ավելացրել է Ամանորի արձակուրդը` դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին ավելացնելով նաև հունվարի 2-ը։Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։Եկեղեցու այս առաջարկը կառավարությունը չէր ընդունել։
https://arm.sputniknews.ru/20211028/qervobjann-asel-e-te-vorqan-gumar-e-hajastany-kvorcnum-amanvorja-erkaratev-tvoneri-pattsharvov-34741503.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2158/37/21583714_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c2281f90cbcc8b5f6e91b9b5ab2ab233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամանոր, սուրբ ծնունդ, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), օրենք, եկեղեցի, տոն, մեռելոց
ամանոր, սուրբ ծնունդ, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), օրենք, եկեղեցի, տոն, մեռելոց
Ամանորն այս տարի 3 օր կտևի. ԱԺ–ն հաստատեց տոները կրճատելու առաջարկը
10:41 17.11.2021 (Թարմացված է: 11:00 17.11.2021) Հայ առաքելական եկեղեցին առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։ Եկեղեցու առաջարկը չի ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ամանորյա տոներն այսուհետ կտևեն 3 օր։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ այսօր ընդունեց «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։
Այն ընդունվեց միաձայն` 57 կողմ ձայներով։
Օրենքի նոր լրացումը կսկսի գործել արդեն առաջիկա Ամանորին։ ՀՀ աշխատող քաղաքացիները կունենան 3 հանգստյան օր` դեկտեմբերի 31—ից հունվարի 2-ը` ներառյալ։
Նշենք, որ խորհրդարանի նիստերի դահլիճում ներկա են միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Ընդդիմադիր 2 խմբակցությունները երեկվանից բոյկոտել էին ԱԺ աշխատանքներն ու հեռացել դահլիճից։
28 հոկտեմբերի 2021, 08:28
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը
փոփոխություն էր առաջարկել «Տոների ու հիշատակի օրերի» մասին օրենքում, որով ի սկզբանե նախատեսվում էր Ամանորի հանգստյան օրեր թողնել միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, ապա նաև հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը:
Նոյեմբերի 10-ին, սակայն, նախագծի առաջին ու երկրորդ ընթերցումների միջև տեղի ունեցած քննարկմանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ–ում հայտնել էր, որ կառավարությունը, հաշվի առնելով հանրային կարծիքը,
1 օրով ավելացրել է Ամանորի արձակուրդը` դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին ավելացնելով նաև հունվարի 2-ը։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին նախագծի հեղինակներին ու Ազգային ժողովի խմբակցություններին
առաջարկել էր Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը` որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր, և հունվարի 7-ը` որպես մեռելոց հիշատակի օր։
Եկեղեցու այս առաջարկը կառավարությունը չէր ընդունել։