https://arm.sputniknews.ru/20211117/adrbejancinery-grvoh-en-nakhadzernel-erevanum-yandexgon-fiqsel-e-keghts-patvernery-35428524.html
Ադրբեջանցիները «գրոհ» են նախաձեռնել Երևանում. «Yandex.Go»–ն ֆիքսել է կեղծ պատվերները
Ադրբեջանցիները «գրոհ» են նախաձեռնել Երևանում. «Yandex.Go»–ն ֆիքսել է կեղծ պատվերները
Sputnik Արմենիա
Այսօրվա հարձակումն ամենախոշորը չէ։ Ծառայության վրա նման հարձակումներ պարբերաբար են տեղի ունենում։ Առանձնահատուկ ակտիվություն է դրսևորվում Հայաստանի համար... 17.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-17T00:29+0400
2021-11-17T00:29+0400
2021-11-17T00:38+0400
հայաստան
տաքսի
յանդեքս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33570805_0:57:1600:957_1920x0_80_0_0_b5ea7ce7428e1487c13b8c7743390494.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Երևանում «Yandex.Go» ծառայությունը կեղծ, այսինքն՝ գոյություն չունեցող պատվերների զանգվածային փորձեր է արձանագրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Yandex.Go»–ի միջազգային մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Ժուրավլյովան։Պատվերները կատարվում են որոշակի հասցեներով, այնուհետև չեղյալ են հայտարարվում։ Այդ հարձակումները, սակայն, չեն ազդել ծառայության աշխատանքի վրա։Ավելի վաղ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություն էր տարածվել, որով կոչ էր արվում տաքսի պատվիրել Բաղրամյան 26-ից դեպի «Զվարթնոց» օդանավակայան:«Սա հարձակման առաջին փորձը չէ։ Մենք նման հարձակումները կարողանում ենք հետևել և արդյունավետ պայքարել դրանց դեմ։ «Yandex.Go»–ի տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կերպով արգելափակել նման գրոհները»,– ընդգծեց Ժուրավլյովան։Ադրբեջանական ԶՈւ կողմից ՀՀ–ի նկատմամբ իրականացվող ագրեսիայի առթիվ քրեական գործ է հարուցվելՆրա խոսքով՝ այսօրվա գրոհն ամենամեծը չէ, չեղարկումների քանակն ընդամենը մի քանի անգամ է գերազանցել սովորական ցուցանիշները։ Ժուրավլյովան շեշտեց, որ հոկտեմբերի 23-ին էլ է եղել հարձակման դեպք, երբ տաքսիները զանգվածաբար կանչվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նախորդ խոշոր դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-26–ն ընկած ժամանակահատվածում։ Այն ժամանակ փորձել են մեքենաներ կանչել Բաղրամյան 26 կամ այլ կարևոր հասցեներ։ Ժուրավլյովայի խոսքով` ծառայության տեխնոլոգիաներն արդյունավետորեն որսացել են հարձակումները, ինչի շնորհիվ ծառայության վրա ազդեցությունը նվազագույն է եղել։Yandex–ը ՀՀ–ում․ արդյոք անվարորդ մեքենաները կփոխարինեն տաքսիներին, և ինչու են աճում գները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/17/33570805_0:0:1424:1068_1920x0_80_0_0_43beea6ec6e5a12887be95b6b229e1c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տաքսի, յանդեքս
Ադրբեջանցիները «գրոհ» են նախաձեռնել Երևանում. «Yandex.Go»–ն ֆիքսել է կեղծ պատվերները
00:29 17.11.2021 (Թարմացված է: 00:38 17.11.2021) Այսօրվա հարձակումն ամենախոշորը չէ։ Ծառայության վրա նման հարձակումներ պարբերաբար են տեղի ունենում։ Առանձնահատուկ ակտիվություն է դրսևորվում Հայաստանի համար կարևոր օրերին, օրինակ` ապրիլի 24-ին։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Երևանում «Yandex.Go» ծառայությունը կեղծ, այսինքն՝ գոյություն չունեցող պատվերների զանգվածային փորձեր է արձանագրել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց «Yandex.Go»–ի միջազգային մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Ժուրավլյովան։
Պատվերները կատարվում են որոշակի հասցեներով, այնուհետև չեղյալ են հայտարարվում։ Այդ հարձակումները, սակայն, չեն ազդել ծառայության աշխատանքի վրա։
Ավելի վաղ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություն էր տարածվել, որով կոչ էր արվում տաքսի պատվիրել Բաղրամյան 26-ից դեպի «Զվարթնոց» օդանավակայան:
«Սա հարձակման առաջին փորձը չէ։ Մենք նման հարձակումները կարողանում ենք հետևել և արդյունավետ պայքարել դրանց դեմ։ «Yandex.Go»–ի տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կերպով արգելափակել նման գրոհները»,– ընդգծեց Ժուրավլյովան։
Նրա խոսքով՝ այսօրվա գրոհն ամենամեծը չէ, չեղարկումների քանակն ընդամենը մի քանի անգամ է գերազանցել սովորական ցուցանիշները։ Ժուրավլյովան շեշտեց, որ հոկտեմբերի 23-ին էլ է եղել հարձակման դեպք, երբ տաքսիները զանգվածաբար կանչվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նախորդ խոշոր դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-26–ն ընկած ժամանակահատվածում։ Այն ժամանակ փորձել են մեքենաներ կանչել Բաղրամյան 26 կամ այլ կարևոր հասցեներ։ Ժուրավլյովայի խոսքով` ծառայության տեխնոլոգիաներն արդյունավետորեն որսացել են հարձակումները, ինչի շնորհիվ ծառայության վրա ազդեցությունը նվազագույն է եղել։