https://arm.sputniknews.ru/20211116/svotqi-vosku-hanqavajri-ashkhatakicnerin-tarhanel-en-35413154.html
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին տարհանել են
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին տարհանել են
Sputnik Արմենիա
Անվտանգության նկատառումներից ելնելով` դեռևս կեսօրին Սոթքի ոսկու հանքի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T18:18+0400
2021-11-16T18:18+0400
2021-11-16T18:20+0400
սոթք
հայաստան
ադրբեջան
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1c/28464937_0:0:1600:901_1920x0_80_0_0_46ff0175951b09b6ac91598312ad641c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։«Ստեղծված իրավիճակում ընկերությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել աշխատանքը և, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել իր աշխատակիցներին»,–ասաց Գրիգորյանը։Նրա խոսքով` արդեն իսկ բոլոր աշխատակիցներին տարհանել են։Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել։ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
https://arm.sputniknews.ru/20211116/hrahang-chunenq-gjughy-datarkelu-ishkhanasari-hamajnqapet-35411775.html
սոթք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1c/28464937_0:0:1600:1200_1920x0_80_0_0_195f4e614865bb30908f56f7dfc872b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոթք, հայաստան, ադրբեջան, սահման
սոթք, հայաստան, ադրբեջան, սահման
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին տարհանել են
18:18 16.11.2021 (Թարմացված է: 18:20 16.11.2021) Անվտանգության նկատառումներից ելնելով` դեռևս կեսօրին Սոթքի ոսկու հանքի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես կանգնեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Ստեղծված իրավիճակում ընկերությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել աշխատանքը և, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել իր աշխատակիցներին»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` արդեն իսկ բոլոր աշխատակիցներին տարհանել են։
Հիշեցնենք` ՊՆ–ն
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը
դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։