https://arm.sputniknews.ru/20211116/sisiani-vor-hamajnqnerum-en-lsvel-adrbejanakan-hretakvotsutjan-ev-arkeri-pajtjuni-dzajnery-35417691.html
Սիսիանի ո՞ր համայնքներում են լսվել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայները
Սիսիանի ո՞ր համայնքներում են լսվել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայները
Sputnik Արմենիա
2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների հետևանքով բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T19:37+0400
2021-11-16T19:37+0400
2021-11-16T19:41+0400
հայաստան
ադրբեջան
արման թաթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1558/44/15584431_0:151:1600:1051_1920x0_80_0_0_b45805bf3042fa0e6b70e3ee8676825c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների հետևանքով Սյունիքում խաղաղ բնակչության կրած վնասների մասին։Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում ու Սիսիան քաղաքի մի մասում լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայները:Ժամը 13։ 00– 16:30-ի սահմաններում Նորավանում նաև լսվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ։Թաթոյանն արձանագրում է, որ ՀՀ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում:Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
https://arm.sputniknews.ru/20211116/armen-sargsjany-nikvol-pashinjani-het-qnnarkel-e-sahmanajin-iravitshaky--35417847.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1558/44/15584431_0:0:1600:1200_1920x0_80_0_0_dbb78a9734f0b53795cdd980fa11ed43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արման թաթոյան
հայաստան, ադրբեջան, արման թաթոյան
Սիսիանի ո՞ր համայնքներում են լսվել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայները
19:37 16.11.2021 (Թարմացված է: 19:41 16.11.2021) 2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների հետևանքով բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների հետևանքով Սյունիքում խաղաղ բնակչության կրած վնասների մասին։
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում ու Սիսիան քաղաքի մի մասում լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայները:
Ժամը 13։ 00– 16:30-ի սահմաններում Նորավանում նաև լսվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ։
«Սյունիքի մարզ 2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների հետևանքով նշված բնակավայրերի բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում»,– գրում է ՄԻՊ–ը` հստակեցնելով, որ Նորավանում մարդիկ զրկվել են 200-400 հա արոտավայրերից ու խոտհարքներից, Աղիտուում` շուրջ 800 հա, որից 200 հա–ը` խոտհարքներ, 600–ը` արոտավայրեր:
Թաթոյանն արձանագրում է, որ ՀՀ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում:
Հիշեցնենք` ՊՆ–ն
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել,
12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը
դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։