https://arm.sputniknews.ru/20211116/sd-dimum-enq-nerkajacrel-artsvik-minasjany-azh-qaghaqakan-metsamasnutjan-pahvatsqi-masin-35390404.html
«ՍԴ դիմում ենք ներկայացրել». Արծվիկ Մինասյանը` ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքի մասին
«ՍԴ դիմում ենք ներկայացրել». Արծվիկ Մինասյանը` ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքի մասին
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցությունը չի հասկանում` ինչպես կարելի է սահմաններին տիրող վտանգավոր իրավիճակի պայմաններում Ազգային ժողովում քննարկել երկրորդական հարցեր։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T11:34+0400
2021-11-16T11:34+0400
2021-11-16T11:45+0400
արծվիկ մինասյան
հայաստան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28996852_0:0:1600:901_1920x0_80_0_0_b8c9229893c5a8f59c0625e08b05a77e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քաղաքական մեծամասնությունն արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։Հայտնել էինք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին այսօրվա լիագումար նիստն ու լքեցին նիստերի դահլիճը։ Նրանց խոսքով` անվտանգային խնդիրների փոխարեն երկրորդական հարցեր են քննարկվում նիստին։ Բացի այդ, սահմանին տիրող իրավիճակը քննարկելու հարցով երեկ ընդդիմությունն արտահերթ նիստ գումարելու առաջարկով էր հանդես եկել, սակայն այն չկայացավ։«ՍԴ ներկայացված դիմում ունենք այս ապօրինի վարքագիծը բացահայտելու և նրանց գործողությունների սահմանադրականությունը որոշելու համար»,–ասաց Մինասյանը։Նրա խոսքով` այսօրվա նիստը բոյկոտելը չի նշանակում, որ մի շարք հարցերի քննարկմանը ներկա չեն լինելու։ Մինասյանը հավելեց` իրենց առաջարկով 3 հարց է ներառված այսօրվա նիստի օրակարգում։Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց` Երևան–Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, իսկ ԱԺ–ում ի՞նչ է քննարկվում։Նրա խոսքով` ռազմավարական վերանայման շրջանակներում, օրինակ, պետք է ԱԱԾ–ի և ՊՆ–ի ուժերը ներառեին Ադրբեջանի հետ սահմանը կահավորելու և ուժեղացնելու գործում։Օհանյանը հիշեցրեց, որ իրենք երեկ առաջարկել էին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել` սահմանին ստեղծված իրավիճակի հարցը քննարկելու, սակայն իշխանությունը մերժեց այն։ Իսկ այսօր ԱԺ նիստին անվտանգային որևէ հարց ներառված չէ։Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ է անցկացրել
https://arm.sputniknews.ru/20211115/hajastan-dashinqy-hh-ishkhanutjunneric-pahanjum-e-hstak-pataskhanel-mi-qani-karevvor-harci-35349224.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28996852_170:0:1590:1065_1920x0_80_0_0_10508879996adeacd3130f0a4bce084e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, հայաստան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, «հայաստան» դաշինք
արծվիկ մինասյան, հայաստան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, «հայաստան» դաշինք
«ՍԴ դիմում ենք ներկայացրել». Արծվիկ Մինասյանը` ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքի մասին
11:34 16.11.2021 (Թարմացված է: 11:45 16.11.2021) «Հայաստան» խմբակցությունը չի հասկանում` ինչպես կարելի է սահմաններին տիրող վտանգավոր իրավիճակի պայմաններում Ազգային ժողովում քննարկել երկրորդական հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քաղաքական մեծամասնությունն արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին այսօրվա լիագումար նիստն ու լքեցին նիստերի դահլիճը։ Նրանց խոսքով` անվտանգային խնդիրների փոխարեն երկրորդական հարցեր են քննարկվում նիստին։ Բացի այդ, սահմանին տիրող իրավիճակը քննարկելու հարցով երեկ ընդդիմությունն արտահերթ նիստ գումարելու առաջարկով էր հանդես եկել, սակայն այն չկայացավ։
«ՍԴ ներկայացված դիմում ունենք այս ապօրինի վարքագիծը բացահայտելու և նրանց գործողությունների սահմանադրականությունը որոշելու համար»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` այսօրվա
նիստը բոյկոտելը չի նշանակում, որ մի շարք հարցերի քննարկմանը ներկա չեն լինելու։ Մինասյանը հավելեց` իրենց առաջարկով 3 հարց է ներառված այսօրվա նիստի օրակարգում։
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց` Երևան–Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, իսկ ԱԺ–ում ի՞նչ է քննարկվում։
«Ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցն ադրբեջանցիների համար առաջնային է մնում Զանգեզուրի միջանցքի գաղափարն առաջ տանելու համար։ Այս իրականության մեջ ՀՀ իշխանությւոնները որևէ հետևություն չեն անում, ռեալ գնահատական չեն տալիս պատերազմին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ռազմավարական վերանայում չեն իրականացրել»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` ռազմավարական վերանայման շրջանակներում, օրինակ, պետք է ԱԱԾ–ի և ՊՆ–ի ուժերը ներառեին Ադրբեջանի հետ սահմանը կահավորելու և ուժեղացնելու գործում։
Օհանյանը հիշեցրեց, որ իրենք երեկ առաջարկել էին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել` սահմանին ստեղծված իրավիճակի հարցը քննարկելու, սակայն իշխանությունը մերժեց այն։ Իսկ այսօր ԱԺ նիստին անվտանգային որևէ հարց ներառված չէ։