00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորավան գյուղում խուճապ չկա. կրակոցների ձայն գյուղում չի լսվում. գյուղապետ

© Sputnik / Aram NersesyanВид на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник
Вид на азербайджанский пост из села Неркин Хндзореск, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Բաժանորդագրվել
Ըստ Պապյանի` հայկական ԶՈւ 4 դիրքերը ադրբեջանական կողմը գրավել է դեռ երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին կատարած հարձակման հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողություններին ամենամոտ տեղակայված Նորավան գյուղում ներկա պահին խուճապային տրամադրություններ չկան։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Նորավան համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը` ասելով. «Խուճապային ոչ մի բան չկա, բնակավայրը բավականին հեռու է։ Այնտեղ մեր արոտավայրերն ու խոտհարքներն են»։
Թշնամին կիրառում է հրետանային միջոցներ. հայ-ադրբեջանական սահմանին լարված է
Գյուղապետի խոսքով` գյուղացիներին այս պահին առավելապես անհանգստացնում է իրենց արոտավայրերն ու խոտհարքները հետ ստանալու հարցը։
«Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե երբ ենք այդ դիրքերը նորից վերականգնելու։ Այսինքն` մեզ հետաքրքրում է ոչ թե այս պահին թուրքն այնտեղ նստած է, թե նստած չէ, այլ այն, թե երբ ենք մենք այնտեղ նորից նստելու»,– ասաց Պապյանը։
Նա նաև նշեց, որ լուրերը, թե գյուղից վերև գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը գրավվել են Ադրբեջանի այսօրվա սադրիչ հարձակման արդյունքում, ճիշտ չեն։ Ըստ Պապյանի` իրականում նշված 4 դիրքերը ադրբեջանական կողմը գրավել է դեռ երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին կատարած հարձակման հետևանքով։
Здание Минобороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
ՀՀ արևելյան սահմանագոտում իրադրությունը ծայրահեղ լարված է. ՊՆ
Ընդ որում, ըստ Պապյանի` թե՛ նոյեմբերի 14-ին ու թե՛ այսօր գյուղում ոչ մի կրակոց չի լսվել։
«Գյուղը` բնակավայրը բավական հեռու է` 10 կմ–ի չափ, դրա համար կրակոցները չեն լսվում»,– ասաց նա։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով ու հայկական 4 դիրքերի շրջափակումից և այդ դիրքերից հեռանալուց հետո ադրբեջանցի զինվորները 1-2 կմ-ով մոտեցել են Նորավան գյուղին: Նորավանը Սիսիան խոշորացված համայնքի կազմում ներառված գյուղերից է, Սիսիան քաղաքից 7 կմ հարավ- արևելք, Որոտան գետի ձախ կողմում։
Լրահոս
0