https://arm.sputniknews.ru/20211116/hajkakan-kvoghmn-uni-zvoher-ev-viravvorner-iravitshaky-sharunakum-e-tsajrahegh-larvats-mnal-35407890.html
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ
Sputnik Արմենիա
Հայկական ԶՈւ ստորաբաժանումները հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T16:45+0400
2021-11-16T16:45+0400
2021-11-16T16:50+0400
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
վիրավոր
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ «Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։Հայկական ԶՈւ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Այս պահին հստակ է, որ հայկական կողմը 4 վիրավոր ունի. ՊՆԸստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։
https://arm.sputniknews.ru/20211116/vakhecats-chenq-ete-petq-lini-amen-inchi-el-patrast-enq-shaqii-ghekavar-35404286.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), վիրավոր, զոհ
սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն), վիրավոր, զոհ
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ
16:45 16.11.2021 (Թարմացված է: 16:50 16.11.2021) Հայկական ԶՈւ ստորաբաժանումները հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայկական ԶՈւ ստորաբաժանումները համարժեք գործողություններով հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ 2 ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչպես նաև մի խումբ հայ զինվորներ մնացել են շրջափակման մեջ։