https://arm.sputniknews.ru/20211116/hajkakan-aek-y-hastat-karvogh-e-evs-15-tari-ashkhatel-likhachvov-35402564.html
Հայկական ԱԷԿ-ը հաստատ կարող է ևս 15 տարի աշխատել․ Լիխաչով
Հայկական ԱԷԿ-ը հաստատ կարող է ևս 15 տարի աշխատել․ Լիխաչով
Sputnik Արմենիա
Կարելի է իրականացնել Կոլսկայա ԱԷԿ-ի փորձի հիման վրա, «Ռոսատոմը» պատրաստ է օգնել հայ գործընկերներին կայանի աշխատանքային ռեսուրսների ուսումնասիրության հարցում: 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T15:29+0400
2021-11-16T15:29+0400
2021-11-16T15:33+0400
հայաստան
ռուսաստան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2137/36/21373675_0:0:1620:912_1920x0_80_0_0_ab0981fb91fedc386638dc8f0b5cb288.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ն ունի առնվազն 15 տարվա ամրության պաշար։ Տեղեկությունը Մեծամորի ԱԷԿ այցելության ժամանակ լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Նա ավելացրել է, որ նման գնահատական կարելի է տալ Կոլսկայա ԱԷԿ-ի փորձից ելնելով, որը կառուցվածքով շատ նման է Մեծամորի ատոմակայանին, բայց 7-8 տարով մեծ է: Բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են Մեծամորում, նախկինում անցկացվել ու փորձարկվել են Կոլսկայա ԱԷԿ-ում:Նա նշել է, որ այրման աշխատանքների արդյունքում Կոլսկայա ԱԷԿ-ում ռեակտորի կորպուսը 85-90% - ով վերականգնվել է, նման այրում է կատարվել նաև Հայկական ԱԷԿ-ում որպես հիմնանորոգման մի մաս։«Այսպիսով, Կոլսկայա ԱԷԿ-ի փորձից կարող ենք ենթադրել, որ Մեծամորի կայանը հաստատ կարող է ևս 15 տարի աշխատել։ Հայաստանի վերահսկիչ մարմինը («Հայպետատոմ հսկողություն»- խմբ․) մինչև 2031 թվականը լիցենզիա ու մինչև 2026 թվականը գեներացնելու թույլտվություն է տվել: Մենք շարունակում ենք կայանի աշխատանքային ռեսուրսի հետազոտությունները, աշխատելու ենք կայանի ղեկավարության և Հայաստանի իշխանության հետ որպես կարգավորիչ», - ավելացրել է Լիխաչով։Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմը» փորձարկված տեխնոլոգիաներ ունի ամենատարբեր հզորության կայանների կառուցման համար՝ և՛ խոշոր (1000-1200 մեգավատ), և միջին, և՛ փոքր։Այս բոլոր տեխնոլոգիաները «Ռոսատոմը» պատրաստ է առաջարկել հայ գործընկերներին, ինչպես նաև պատրաստ է իր «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ջանքերով շինարարության ուղեկցում անել։Այց ապագա. Մեծամորի ԱԷԿ–ի վաղը հնարավոր է այսօր տեսնել Կոլայի ԱԷԿ–ումՀայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասել է, որ եթե նոր կայանի կառուցման մասին որոշում կայացվի, ապա պետք է սկսել 2026-27 թվականներին, և որ Հայաստանի իշխանությունը դիտարկում է այդ տարբերակը՝ դեռ նախընտրելով միջին հզորության (400-450 ՄՎտ) էներգաբլոկը։
https://arm.sputniknews.ru/20211116/rvosatvomy-qnnarkum-e-gpm-i-nerdrumnery-hajastanum-nvor-aek-i-shinararutjan-mej-likhachvov-35399041.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2137/36/21373675_156:0:1596:1080_1920x0_80_0_0_1d650367cb879f847b28cbf37064014a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
հայաստան, ռուսաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
Հայկական ԱԷԿ-ը հաստատ կարող է ևս 15 տարի աշխատել․ Լիխաչով
15:29 16.11.2021 (Թարմացված է: 15:33 16.11.2021) Կարելի է իրականացնել Կոլսկայա ԱԷԿ-ի փորձի հիման վրա, «Ռոսատոմը» պատրաստ է օգնել հայ գործընկերներին կայանի աշխատանքային ռեսուրսների ուսումնասիրության հարցում:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Հայկական ԱԷԿ-ն ունի առնվազն 15 տարվա ամրության պաշար։ Տեղեկությունը Մեծամորի ԱԷԿ այցելության ժամանակ լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա ավելացրել է, որ նման գնահատական կարելի է տալ Կոլսկայա ԱԷԿ-ի փորձից ելնելով, որը կառուցվածքով շատ նման է Մեծամորի ատոմակայանին, բայց 7-8 տարով մեծ է: Բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են Մեծամորում, նախկինում անցկացվել ու փորձարկվել են Կոլսկայա ԱԷԿ-ում:
Նա նշել է, որ այրման աշխատանքների արդյունքում Կոլսկայա ԱԷԿ-ում ռեակտորի կորպուսը 85-90% - ով վերականգնվել է, նման այրում է կատարվել նաև Հայկական ԱԷԿ-ում որպես հիմնանորոգման մի մաս։
«Այսպիսով, Կոլսկայա ԱԷԿ-ի փորձից կարող ենք ենթադրել, որ Մեծամորի կայանը հաստատ կարող է ևս 15 տարի աշխատել։ Հայաստանի վերահսկիչ մարմինը («Հայպետատոմ հսկողություն»- խմբ․) մինչև 2031 թվականը լիցենզիա ու մինչև 2026 թվականը գեներացնելու թույլտվություն է տվել: Մենք շարունակում ենք կայանի աշխատանքային ռեսուրսի հետազոտությունները, աշխատելու ենք կայանի ղեկավարության և Հայաստանի իշխանության հետ որպես կարգավորիչ», - ավելացրել է Լիխաչով։
Խոսելով նոր ատոմակայանի նախագծի մասին՝ Լիխաչովը նշել է, որ գործող կայանի ու նոր ատոմակայանի կառուցման որոշումները, բնականաբար, ընդունում է Հայաստանի կառավարությունը, բայց «Ռոսատոմը» պատրաստ է ցանկացած խորհրդատվությամբ աջակցել նրանց:
Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմը» փորձարկված տեխնոլոգիաներ ունի ամենատարբեր հզորության կայանների կառուցման համար՝ և՛ խոշոր (1000-1200 մեգավատ), և միջին, և՛ փոքր։
Այս բոլոր տեխնոլոգիաները «Ռոսատոմը» պատրաստ է առաջարկել հայ գործընկերներին, ինչպես նաև պատրաստ է իր «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ջանքերով շինարարության ուղեկցում անել։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասել է, որ եթե նոր կայանի կառուցման մասին որոշում կայացվի, ապա պետք է սկսել 2026-27 թվականներին, և որ Հայաստանի իշխանությունը դիտարկում է այդ տարբերակը՝ դեռ նախընտրելով միջին հզորության (400-450 ՄՎտ) էներգաբլոկը։