https://arm.sputniknews.ru/20211116/grigvorjany-fransiaji-despani-het-khvosel-e-adrbejanakan-zui-hajastan-nerkhuzhelu-masin-35409223.html
Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստան ներխուժելու մասին
Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստան ներխուժելու մասին
Sputnik Արմենիա
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T17:02+0400
2021-11-16T17:02+0400
2021-11-16T17:08+0400
հայաստան
արմեն գրիգորյան
անն լույո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35408201_0:79:1600:979_1920x0_80_0_0_4c0478bf3803fbd6098b9804abe94496.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և խոսել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։Լույոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ:Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:Իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Կորցրել ենք մարտական 2 դիրք։Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
https://arm.sputniknews.ru/20211116/vakhecats-chenq-ete-petq-lini-amen-inchi-el-patrast-enq-shaqii-ghekavar-35404286.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35408201_96:0:1505:1057_1920x0_80_0_0_6280b978b3a912cda31fdd8772e41a14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, անն լույո
հայաստան, արմեն գրիգորյան, անն լույո
Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստան ներխուժելու մասին
17:02 16.11.2021 (Թարմացված է: 17:08 16.11.2021) Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և խոսել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ անվտանգության խորհրդից։
Լույոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ:
Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք` ՊՆ–ն
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Կորցրել ենք մարտական 2 դիրք։
Հայաստանը
դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։