00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ապրելու Երկիր» կուսակցությունը պահանջներ է ներկայացրել իշխանությանը` իրավիճակի հետ կապված

© Sputnik / Andranik GhazaryanՄանե Թանդիլյան
Մանե Թանդիլյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Մանե Թանդիլյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդգծվում է, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման ներքո չի կարող ընթանալ սահմանազատման և սահմանագծման գործընթաց։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. «Ապրելու Երկիր» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ոտնձգության առումով։ Այս թեմայով հայտարարություն է տարածել կուսակցության քաղաքական խորհուրդը։
«Առաջին հերթին, կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի խրախուսում և արդարացնում են հակառակորդ կողմի գործողությունները կամ կարող են օգտագործվել ՀՀ պետական շահերի դեմ հետագա գործընթացներն օրինականացնելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կուսակցությունն իշխանությունից պահանջում է հանրությանն օբյեկտիվորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը։ «Տարբեր գերատեսչությունների հնչեցրած իրարամերժ հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում և սնուցում հակառակորդի տեղեկատվական քարոզչությանը»,–նշված է հայտարարության մեջ։
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Նշանակում է` ցուցում է տրված չկրակել. Օհանյանը` 4 դիրքից մեր զինվորների դուրս գալու մասին
Ընդգծվում է, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման ներքո չի կարող ընթանալ սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Փաստացի ընթացող այս գործընթացը սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու կենսական շահերին։
«Առկա անվտանգային սպառնալիքները պարտադրում են անհապաղ քայլեր ձեռնարկել ուղղված ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակին համարժեք սպառազինմանն ու կահավորմանը։ Հայ զինվորի արժանապատիվ ծառայության համար չի կարող խնայվել որևէ պետական միջոց»,–նշում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

«Ապրելու Երկիրը» պահանջում է բացառել հայ զինվորի արժանապատվությունը վիրավորելուն ուղղված ցանկացած ոտնձգություն։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ հայոց բանակը մնում է մեր պետության անվտանգության, նախկին և ապագա հաղթանակների կրողն է ու երաշխավորը։

«Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային համաչափ արձագանք ապահովելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ։
Նոյեմբերի 14–ին, ՊՆ–ն հայտնել էր` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Արմեն Գրիգորյանն և Սերգեյ Կոպիրկինիը
Արդեն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։
Միաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
Սակայն նոյեմբերի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Ապա վարաչպետի գլխավորությամբ Անվտանգության խորհդի նիստ տեղի ունեցավ, որի ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։
Լրահոս
0