https://arm.sputniknews.ru/20211116/amn-petdepy-erevanin-u-baqvin-hvordvorum-e-verakangnel-ararkajakan-banakcutjunnery-35427322.html
ԱՄՆ Պետդեպը Երևանին ու Բաքվին հորդորում է վերականգնել առարկայական բանակցությունները
ԱՄՆ Պետդեպը Երևանին ու Բաքվին հորդորում է վերականգնել առարկայական բանակցությունները
Sputnik Արմենիա
Վաշինգտոնին անհանգստացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակը։ 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T23:07+0400
2021-11-16T23:07+0400
2021-11-16T23:08+0400
հայաստան
ադրբեջան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/1594/97/15949749_0:109:1600:1009_1920x0_80_0_0_a0f4e14ef66f965dc5758d63cd2dd914.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։«Բանակցությունները պետք է սկսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։«Մենք այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ մարտական գործողությունների մասին ահազանգեր ենք տեսել։ Բանակցությունները պետք է սկսել նաև բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար, որոնք այսպես թե այնպես կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,– ասել է նա:Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել: Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։Քիչ առաջ ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։
https://arm.sputniknews.ru/20211116/adrbejanakan-zu-kvoghmic-hhi-nkatmamb-irakanacvvogh-agresiaji-artiv-qreakan-gvorts-e-harucvel-35426887.html
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1594/97/15949749_56:0:1545:1117_1920x0_80_0_0_d5b04fc6906974ef1f1196e7a655a0d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ամն
ԱՄՆ Պետդեպը Երևանին ու Բաքվին հորդորում է վերականգնել առարկայական բանակցությունները
23:07 16.11.2021 (Թարմացված է: 23:08 16.11.2021) Վաշինգտոնին անհանգստացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։ Այս մասին
ՏԱՍՍ–ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Բանակցությունները պետք է սկսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
«Մենք այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ մարտական գործողությունների մասին ահազանգեր ենք տեսել։ Բանակցությունները պետք է սկսել նաև բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար, որոնք այսպես թե այնպես կապված են ղարաբաղյան հակամարտության հետ»,– ասել է նա:
Հիշեցնենք` ՊՆ–ն
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել,
12 զինծառայողի գերեվարել: Այս պահին ճշտված տվյալներ կան
մեկ զոհի մասին: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը
դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ–ն
հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։