https://arm.sputniknews.ru/20211116/adrbejani-ishkhanutjunnery-mitumnavvor-gnum-en-iravitshaki-srman-pashinjany-ekh-nakhagahin-35419524.html
Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման. Փաշինյանը՝ ԵԽ նախագահին
Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման. Փաշինյանը՝ ԵԽ նախագահին
Sputnik Արմենիա
Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի... 16.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-16T20:01+0400
2021-11-16T20:01+0400
2021-11-16T20:04+0400
նիկոլ փաշինյան
ադրբեջան
բախումներ
շառլ միշել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28346801_0:0:1601:901_1920x0_80_0_0_fd1e06c853743a4561d39ba0354fe93a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրույցը տեղի է ունեցել Շառլ Միշելի նախաձեռնությամբ: Լիլիթ Մակունցը սահմանին ստեղծված իրավիճակի հարցով խոսել է Էնդրյու Շոֆերի հետ«Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը»,– նշում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Հայոց եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
https://arm.sputniknews.ru/20211116/adrbejany-tsanr-zintekhnika-e-kutakel-gegharquniqi-sahmani-ughghutjamb-35418307.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28346801_0:0:1421:1066_1920x0_80_0_0_29e2552b003087a983d1a00fec8d957d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ադրբեջան, բախումներ, շառլ միշել
նիկոլ փաշինյան, ադրբեջան, բախումներ, շառլ միշել
Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման. Փաշինյանը՝ ԵԽ նախագահին
20:01 16.11.2021 (Թարմացված է: 20:04 16.11.2021) Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են
ՀՀ կառավարությունից։
Զրույցը տեղի է ունեցել Շառլ Միշելի նախաձեռնությամբ:
«Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը»,– նշում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել
2020 թվականի նոյեմբերի 9-ի և
2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:
Հիշեցնենք` ՊՆ–ն
հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն
Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել,
12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։