https://arm.sputniknews.ru/20211115/petq-e-hhin-voch-dzerntu-tramabanutjun-lini-ev-chpokhvi-simonjany-karapetjani-masin-35372915.html
Պետք է ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և չփոխվի՞. Սիմոնյանը` Կարապետյանի մասին
Պետք է ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և չփոխվի՞. Սիմոնյանը` Կարապետյանի մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը նշեց` եթե գլխավոր շտաբի պետին աշխատանքից չեն ազատել, ուրեմն կարիք չի եղել։ 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T18:05+0400
2021-11-15T18:05+0400
2021-11-15T18:13+0400
ալեն սիմոնյան
սուրեն պապիկյան
սահման
արշակ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25817059_0:0:1600:901_1920x0_80_0_0_8f981027c583080fd545a37c8f2fddd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` պաշտպանության նորանշանակ Սուրեն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն նախարարներից է լինելու։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով պաշտպանական ոլորտում փոփոխություններին։ Հայտնել էինք, որ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, նախարար է նշանակվել նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ ԱԱԾ-ին հարցնում եմ` ի՞նչ է լինելու, ասում են` չգիտենք, թուրքը փակել է. Ճակատենի ղեկավարՎարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ԱԽ նիստ էր հրավիրել և ասել, որ Կարապետյանին աշխատանքից ազատման որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: «Նախարարի հրաժարականը եղել է վարչապետի որոշումը, ինչի մասին Փաշինյանը հայտնել է։ Պապիկյանի նշանակումը շատ ճիշտ եմ համարում»,–ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե Պապիկյանը տիրապետո՞ւմ է ռազմական գիտելիքների` Սիմոնյանը պատասխանեց, թե պետք է տարբերենք զուտ մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որն էլ նախարարի պաշտոնն է։ Նկատառմանը, որ եթե նախարարն ազատվել է աշխատանքից երեկվա` ադրբեջանական կողմի որոշ հատվածներում ներխուժումի հետևանքով, ապա չպե՞տք է նաև ԳՇ պետն ազատվեր աշխատանքից, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե նման բան տեղի չի ունեցել, ուրեմն` կարիք չկար։ Լրագրողներից մեկի հարցին, թե նորմա՞լ է, որ նման պայմաններում պաշտոնանկություններ են տեղի ունենում` Սիմոնյանը պատասխանեց, թե նորմալ է։«Բա ինչ, պետք է իրավիճակ լինի, երբ ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և որևիցե մեկը, որևիցե բան չփոխվի՞։ Նման բոլոր դեպքերում պետք է արձագանք լինի և ճիշտ քայլեր արվեն, որպեսզի նման բաներից այլևս ապագայում խուսափենք»։ ՊՆ–ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբՀիշեցնենք` երեկ ՊՆ–ն նախ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ժամը 13։00-ի սահմանում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։
https://arm.sputniknews.ru/20211115/alen-simvonjany-pndum-e-hajkakan-zvorqy-chi-nahanjel-bajc-4-dirqeric-durs-en-ekel-35372061.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/13/25817059_25:0:1445:1065_1920x0_80_0_0_b8dcfe017bc13328ad9f114f4a844d6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, սուրեն պապիկյան, սահման, արշակ կարապետյան
ալեն սիմոնյան, սուրեն պապիկյան, սահման, արշակ կարապետյան
Պետք է ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և չփոխվի՞. Սիմոնյանը` Կարապետյանի մասին
18:05 15.11.2021 (Թարմացված է: 18:13 15.11.2021) ԱԺ նախագահը նշեց` եթե գլխավոր շտաբի պետին աշխատանքից չեն ազատել, ուրեմն կարիք չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` պաշտպանության նորանշանակ Սուրեն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն նախարարներից է լինելու։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով պաշտպանական ոլորտում փոփոխություններին։
Հայտնել էինք, որ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից,
նախարար է նշանակվել նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր
ԱԽ նիստ էր հրավիրել և ասել, որ Կարապետյանին աշխատանքից ազատման որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում:
«Նախարարի հրաժարականը եղել է վարչապետի որոշումը, ինչի մասին Փաշինյանը հայտնել է։ Պապիկյանի նշանակումը շատ ճիշտ եմ համարում»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե Պապիկյանը տիրապետո՞ւմ է ռազմական գիտելիքների` Սիմոնյանը պատասխանեց, թե պետք է տարբերենք զուտ մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որն էլ նախարարի պաշտոնն է։
Նկատառմանը, որ եթե նախարարն ազատվել է աշխատանքից երեկվա` ադրբեջանական կողմի որոշ հատվածներում ներխուժումի հետևանքով, ապա չպե՞տք է նաև ԳՇ պետն ազատվեր աշխատանքից, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե նման բան տեղի չի ունեցել, ուրեմն` կարիք չկար։
Լրագրողներից մեկի հարցին, թե նորմա՞լ է, որ նման պայմաններում պաշտոնանկություններ են տեղի ունենում` Սիմոնյանը պատասխանեց, թե նորմալ է։
«Բա ինչ, պետք է իրավիճակ լինի, երբ ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և որևիցե մեկը, որևիցե բան չփոխվի՞։ Նման բոլոր դեպքերում պետք է արձագանք լինի և ճիշտ քայլեր արվեն, որպեսզի նման բաներից այլևս ապագայում խուսափենք»։
Հիշեցնենք` երեկ
ՊՆ–ն նախ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ժամը 13։00-ի սահմանում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան
ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։