https://arm.sputniknews.ru/20211115/chinastann-anhatujc-ognutjun-ktramadri-hajastani-hanrajin-herustaynkerutjany-35378641.html
Չինաստանն անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը
Չինաստանն անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը
Sputnik Արմենիա
Հայկական կողմը բարձր է գնահատել Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը։ 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T19:56+0400
2021-11-15T19:56+0400
2021-11-15T20:03+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
չինաստան
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35378194_0:84:1600:984_1920x0_80_0_0_acde1555d8245fa94ea83ee69a3da7dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվականը։Նշվում է, որ հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրումը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:Ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում, բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ:
https://arm.sputniknews.ru/20211028/chinastany-hajastanin-kvorvonavirusi-dem-patvastanjuti-nvor-khmbaqanak-knviri-34771776.html
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0f/35378194_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ce645405fbb3f74d143efe429a91846b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, չինաստան, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, ծրագիր
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, չինաստան, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, ծրագիր
Չինաստանն անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը
19:56 15.11.2021 (Թարմացված է: 20:03 15.11.2021) Հայկական կողմը բարձր է գնահատել Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։ Այս մասին տեղեկացնում է
ՀՀ ԱԳՆ լրատվականը։ Նշվում է, որ հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրումը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:

28 հոկտեմբերի 2021, 17:23
Ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում, բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ: