https://arm.sputniknews.ru/20211115/artak-davtjanin-meghadranq-en-arajadrel-anvorak-hrtirneri-gvortsvov-zlm-35360249.html
Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով. ԶԼՄ
Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի` Արշակ Կարապետյանը չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որ ադրբեջանցիները անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում... 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T14:27+0400
2021-11-15T14:27+0400
2021-11-15T14:30+0400
հայաստան
մեղադրանք
արտակ դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28030684_0:78:1600:978_1920x0_80_0_0_8c6b0b07b6359b6f2cd92e07a911009b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նախորդ շաբաթ օրը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։ Տեղեկությունը հայտնում է Hraparak.am-ը։Նշվում է, որ պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որպեսզի ադրբեջանցիներն անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը, որի առաջ պայման են դրել՝ կա՛մ կատարում ես հրամանները՝ ադրբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կա՛մ կալանավորվում ես։Կայքը հավելում է, որ նախաքննական մարմինն այս քրգործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ, և դրանք գնելու անհրաժեշտությունը իրականում եղել է։Հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներով կայքը փորձել է ճշտել տեղեկությունը․ Արտակ Դավթյանը հեռախոսազանգերին չի պատասխանել, գործով մյուս մեղադրյալների պաշտպանները ևս տեղյակ չեն եղել մեղադրանքից։ Միայն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանն է նշել, որ թեպետ Դավթյանին մեղադրանք առաջադրելու տեղեկություն չունի, սակայն որ հնարավոր է նման բան տեղի ունենա, ենթադրելի է։ Իսկ ԱԱԾ-ն այս լուրի համար գրավոր հարցում է պահանջել։Հիշեցնենք, որ «անորակ հրթիռների» գործով մինչ այս պահը անցնում էին 4 անձ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատողԸստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
https://arm.sputniknews.ru/20211019/davit-tonojani-pastabannery-uzum-en-masnakcel-anorak-zenq-zinamterqi-pordzaqnnutjany-34429101.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28030684_0:0:1600:1200_1920x0_80_0_0_2ed9986fa6441dc444fbf9d0ce78d61c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղադրանք, արտակ դավթյան
հայաստան, մեղադրանք, արտակ դավթյան
Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով. ԶԼՄ
14:27 15.11.2021 (Թարմացված է: 14:30 15.11.2021) Ըստ լրատվամիջոցի` Արշակ Կարապետյանը չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որ ադրբեջանցիները անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նախորդ շաբաթ օրը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։ Տեղեկությունը հայտնում է
Hraparak.am-ը։
«Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ։ Այսպիսով՝ իշխանությունը այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,–գրում է կայքը։
Նշվում է, որ պաշտպանության
արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որպեսզի ադրբեջանցիներն անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը, որի առաջ պայման են դրել՝ կա՛մ կատարում ես հրամանները՝ ադրբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կա՛մ կալանավորվում ես։
Կայքը հավելում է, որ նախաքննական մարմինն այս քրգործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ, և դրանք գնելու անհրաժեշտությունը իրականում եղել է։
Հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներով կայքը փորձել է ճշտել տեղեկությունը․ Արտակ Դավթյանը հեռախոսազանգերին չի պատասխանել, գործով մյուս մեղադրյալների պաշտպանները ևս տեղյակ չեն եղել մեղադրանքից։ Միայն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանն է նշել, որ թեպետ Դավթյանին մեղադրանք առաջադրելու տեղեկություն չունի, սակայն որ հնարավոր է նման բան տեղի ունենա, ենթադրելի է։ Իսկ ԱԱԾ-ն այս լուրի համար գրավոր հարցում է պահանջել։
19 հոկտեմբերի 2021, 11:54
Հիշեցնենք, որ «անորակ հրթիռների» գործով մինչ այս պահը անցնում էին 4 անձ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։
Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ
Դավիթ Տոնոյանն ու զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորված են։