https://arm.sputniknews.ru/20211115/adrbejancinery-gnacel-en-hh-zinvats-uzhery-durs-en-bervel-4-martakan-dirqeric-akh-35358395.html
Ադրբեջանցիները գնացել են, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել 4 մարտական դիրքերից. ԱԽ
Ադրբեջանցիները գնացել են, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել 4 մարտական դիրքերից. ԱԽ
Sputnik Արմենիա
ԱԽ–ն հայտարարում է, որ ՀՀ 4 մարտական դիրքերում շարունակում են մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: 15.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-15T13:49+0400
2021-11-15T13:49+0400
2021-11-15T14:17+0400
հայաստան
ադրբեջան
անվտանգության խորհուրդ
ջերմուկ
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/2184/80/21848093_0:0:1600:901_1920x0_80_0_0_295dd81546c2f115012afb8d325b1d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով երեկվա դեպքերին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել ` երեկ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։ ԱԽ–ն էլ հավելում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:Միաժամանակ, անվտանգության խորհուրդը վստահեցնում է` լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:ԱԽ–ն Ռուսաստանի, ՀԱՊԿ–ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա` ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ։ Բացի այդ, դրանք նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:Միաժամանակ նշվում է, որ Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանելու գործում:Ավտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում, միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:Հիշեցնենք, որ երեկ ՊՆ–ն նախ հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ ՄԻաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։
https://arm.sputniknews.ru/20211115/adrbejanakan-zvorqery-areveljan-kvoghmic-nerkhuzhel-en-hh-taratsq-pashinjann-akh-nist-e-hravirel-35357464.html
ադրբեջան
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2184/80/21848093_4:0:1424:1065_1920x0_80_0_0_0a8cbefd36bb81dea57cffef633c24f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, անվտանգության խորհուրդ, ջերմուկ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
հայաստան, ադրբեջան, անվտանգության խորհուրդ, ջերմուկ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
Ադրբեջանցիները գնացել են, ՀՀ զինված ուժերը դուրս են բերվել 4 մարտական դիրքերից. ԱԽ
13:49 15.11.2021 (Թարմացված է: 14:17 15.11.2021) ԱԽ–ն հայտարարում է, որ ՀՀ 4 մարտական դիրքերում շարունակում են մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երեկ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով երեկվա դեպքերին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ խորհրդի նիստ էր հրավիրել և հայտարարել ` երեկ ադրբեջանական զորքերը արևելյան կողմից ներխուժել են ՀՀ տարածք։ ԱԽ–ն էլ հավելում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ են ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:
«Երեկ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,–նշված է ԱԽ հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս այս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
Միաժամանակ, անվտանգության խորհուրդը վստահեցնում է` լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:
ԱԽ–ն Ռուսաստանի, ՀԱՊԿ–ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա` ընդգծելով, որ այդ գործողություններն ուղղված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ։ Բացի այդ, դրանք նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:
Միաժամանակ նշվում է, որ Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանելու գործում:
Ավտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում, միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ
ՊՆ–ն նախ հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան
ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։
Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ ՄԻաժամանակ, ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը։