00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ վանքի դռները չփակվեն. Կառլեն պապն Ամարասը չի լքել անգամ պատերազմի ամենաթեժ պահին

© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքը
Ամարասի վանքը  - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Բաժանորդագրվել
Դաժան գնդակոծություններն անգամ չեն վախեցրել արցախյան գյուղի տարեց բնակչին։ Նա նախընտրել է մնալ իրենց եկեղեցում՝ պաշտպանելով այն մինչև վերջին շունչը։
Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա
Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ Դեպի վանք տանող ճանապարհն ադրբեջանական զինուժի անմիջական դիտարկման տակ է՝ մարտական գործողությունների ավարտից հետո նրանք գրավել են Ամարասի դիմաց գտնվող լեռը։ Ուխտավորներին այստեղ հիմնականում ուղեկցում են ռուս խաղաղապահները։
Մաճկալաշենի տարեց բնակիչ Կառլեն Հովհաննիսյանը ամեն օր գնում է Ամարաս` մեծամասամբ ոտքով անցնելով 4 կիլոմետրանոց ճանապարհը։ Նա վանքի պահակն է և անգամ ամենաուժեղ ռմբակոծությունների օրերին այն չի լքել։
© Sputnik / Aram NersesyanՄաճկալաշենի տարեց բնակիչ Կառլեն Հովհաննիսյանը
Մաճկալաշենի տարեց բնակիչ Կառլեն Հովհաննիսյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Մաճկալաշենի տարեց բնակիչ Կառլեն Հովհաննիսյանը
Կառլենն իրեն հերոս չի համարում։ Նրա համար հերոսները զինվորականներն են, որոնք Արցախյանի առաջին պատերազմի ընթացքում կատաղի մարտեր են մղել և զոհել իրենց կյանքը՝ հանուն վանքի ազատագրման։
Իսկ ինքն անձամբ թշնամուն չի տեսել։ Չէր էլ կարող տեսնել՝ այս անգամ սրբավայրը «գաղտագողի» էին գնդակոծում։
-Չէի՞ք վախենում։
-Չէ, եկեղեցում խաղաղ էր ու ապահով, իսկ դրսում դժոխք էր։
-Գիշե՞րն էլ էին կրակում։
-Հա, նրանք կրակում էին, իսկ ես՝ աղոթում, գիտեի, որ Աստված ինձ կօգնի, միշտ օգնում է։
Գրեթե ամբողջ կյանքում Հովհաննիսյանն էլեկտրիկ է աշխատել Մաճկալաշենում։ Ութ տարի առաջ սյունից ընկել է և երկու ոտքն էլ կոտրել։ Պատահարից հետո որոշել է փոխել աշխատանքը։ Հենց այդ ժամանակ էլ եկեղեցում գիշերային պահակ էին փնտրում։ Նա դա որպես ի վերուստ ուղարկած նշան է ընկալել։
© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքի խաչը
Ամարասի վանքի խաչը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Ամարասի վանքի խաչը
«Աստված իմ հանդեպ ողորմած է։ Չի թողել մեռնեմ, հինգ երեխա ու տասնմեկ թոռ է նվիրել, պատերազմների ժամանակ նրանց պահել է, ես էլ ծառայելով վճարում եմ։ Չէի կարող գնալ, վանքը լրիվ մենակ թողնել կրակոցների տակ, դա ճիշտ չէր լինի։ Մարդը չպիտի իր համար թանկ բանը բախտի քմահաճույքին թողնի»,-ասում է նա։
Կառլեն պապը պետք է եկեղեցի գա օրվա երկրորդ կեսին և առավոտյան տուն գնա, բայց քանի որ վանահայր չկա, իսկ քահանան ընդամենը մի քանի ժամով է գալիս՝ պատարագ կատարելու, նա գրեթե միշտ ավելի երկար է մնում։ Երբեմն էլ առհասարակ տուն չի գնում, որպեսզի վանքի դռներն ուխտավորների առաջ չփակվեն։ Ի դեպ, պատերազմից հետո ուխտավորները շատացել են, հիմնականում գալիս են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Կամ մարդիկ ավելի հավատացյալ են դարձել, կամ էլ վախենում են, որ այս վանքն էլ կկորցնեն, բայց հաճախ են գալիս, մոմ են վառում ու երկար նայում են դիմացի սարին։ Հույս ունեն, որ դրանց (ադրբեջանցիները) չեն տեսնի։ Բայց նրանք էնտեղ են»,-պատմում է պապը՝ ձեռքով ցույց տալով լեռը, որի վրա ադրբեջանական դիրքերն են:
© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքը
Ամարասի վանքը - Sputnik Արմենիա
1/2
Ամարասի վանքը
© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքը
Ամարասի վանքը  - Sputnik Արմենիա
2/2
Ամարասի վանքը
1/2
Ամարասի վանքը
2/2
Ամարասի վանքը
Ի դեպ, հիմա եկեղեցու պահակին ընկերակցում են շինարարները, որոնք 2019թ.-ից ի վեր վերականգնում են վանքը: Լարված գնդակոծությունների ժամանակ նրանք չէին կարողանում գլխավոր մուտքից եկեղեցի մտնել և ստիպված էին հետևի պատի վրա անցք բացել։ Որոշվել էր աշխատանքները չդադարեցնել։ Բայց գիշերը տուն էին գնում, քանի որ վտանգավոր էր, դիվերսիան բացառված չէր։
«Առաջին պատերազմի ընթացքում մեր սրբավայրն ազատագրել ենք, հիմա պիտի աչքի լույսի պես պահենք»,-ասում է Կառլեն պապը։
© Sputnik / Aram NersesyanՎերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում
Վերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում - Sputnik Արմենիա
1/6
Վերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում
© Sputnik / Aram NersesyanՎերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում
Վերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում - Sputnik Արմենիա
2/6
Վերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում
© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքը
Ամարասի վանքը - Sputnik Արմենիա
3/6
Ամարասի վանքը
© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքը
Ամարասի վանքը - Sputnik Արմենիա
4/6
Ամարասի վանքը
© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքը
Ամարասի վանքը  - Sputnik Արմենիա
5/6
Ամարասի վանքը
© Sputnik / Aram NersesyanԱմարասի վանքը
Ամարասի վանքը - Sputnik Արմենիա
6/6
Ամարասի վանքը
1/6
Վերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում
2/6
Վերանորոգման աշխատանքներ Ամարասի վանքում
3/6
Ամարասի վանքը
4/6
Ամարասի վանքը
5/6
Ամարասի վանքը
6/6
Ամարասի վանքը
Նա պատմում է, որ սեպտեմբերի վերջին ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերը գյուղի ուղղությամբ գրեթե մեկ կիլոմետր առաջ էին տվել։ Հայկական կողմն այդ մասին հայտնել է ռուս խաղաղապահներին։ Բանակցություններից հետո ադրբեջանցիները վերադարձել են սկզբնական դիրքեր և գրաված բարձունքից շարունակում են դիտարկումը։
«Ուզում են, որ մենք մեր վանքը թողնենք, բայց անհրաժեշտության դեպքում ամբողջգյուղով այստեղ կգիշերենք ու կպաշտպանենք»,-հավատացնում է պապը։
Նշենք, որ Փավստոս Բյուզանդի վկայությամբ` Ամարասի վանքը հիմնադրվել է IV դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից ։
5-րդ դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցն Ամարասում հիմնել է առաջին հայկական դպրոցը, այստեղից էլ սկսվել է հայ գրի տարածումը։
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան` Սուրբ Գրիգորիսի գերեզմանը Ամարասի վանքում
Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան` Սուրբ Գրիգորիսի գերեզմանը Ամարասի վանքում - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան` Սուրբ Գրիգորիսի գերեզմանը Ամարասի վանքում
1991թ․-ին վանքը ավերածությունների էր ենթարկվել ադրբեջանական զորքերի կողմից։ Այն երկու անգամ հարձակման է ենթարկվել։ Ադրբեջանցի զինվորականները թալանել են եկեղեցու կահավորանքն ու ծխականների նվիրատվությունները։ 1992թ․-ին, երբ Արցախյան պատերազմի ընթացքում Ամարասը գրավել էին ադրբեջանցիները, ավերվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան` Սուրբ Գրիգորիսի գերեզմանը։
Ներկայումս վանքում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։
Լրահոս
0