00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ արտասովոր ունակություններով են օժտված կույրերը. գիտնականների հետաքրքիր բացահայտումները

© Photo : Unsplash / CDCԹույլ տեսողությամբ մարդ
Թույլ տեսողությամբ մարդ - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2021
Թույլ տեսողությամբ մարդ
Բաժանորդագրվել
Համարվում էր, որ կույրերի մոտ գլխուղեղի տեսողական կեղևն ատրոֆիայի է ենթարկվել։ Սակայն վերջին ուսումնասիրությունների արդյունքները վկայում են այլ բանի մասին։ Ինչպե՞ս են կողմնորոշվում տեսողական խանգարումներ ունեցող մարդիկ։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Գիտնականների բազմաթիվ փորձերն ապացուցել են, որ այն մարդիկ, որոնք ի ծնե կույր են տարբերվում իրենց սուր ընկալմամբ։
«Նախկինում համարվում էր, որ իրենց մոտ տեսողական կեղևն ատրոֆիայի է ենթարկվել։ Սակայն իրականում այն մի շարք տեղեկություններ է մշակում` զգայության այլ օրգանների օգնությամբ», – ասվում է Կույրերի միջազգային օրվան նվիրված ՌԻԱ Նովոստիի նյութում։
«Հնարավորություններն անսահման են. գիտության հարյուրավոր տարիներ հուզող խնդիրը լուծված է» վերնագրով հոդվածի հեղինակ Տատյանա Պիչուգինան գրում է, որ ֆունկցիոնալ ՄՌՏ–ի շնորհիվ մասնագետները հնարավորություն ստացան իրական ժամանակում հետևել, թե ինչպես է աշխատում կույրերի ուղեղը։
Օքսֆորդի համալսարանի մասնագետ - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Գիտնականները պարզել են՝ որ գենն է կրկնապատկում Covid-19-ի ծանր ընթացքի ռիսկը
2009 թվականին ԱՄՆ և Կանադայի գիտնականները սքանավորել են 32 կույր մարդկանց։ Նրանց 50 տոկոսը տեսողությունը կորցրել էր կյանքի առաջին հինգ տարիների ընթացքում, մյուս 50-ը` արդեն հասուն տարիքում։ Ստուգիչ խմբում ներառվեց տեսողական խնդիրներ չունեցող 16 հոգի։ Այնուհետև գիտնականները չափեցին ուղեղի տարբեր հատվածների ծավալն ու համեմատեցին արդյունքները։
Փորձի հիմքում ընկած էր այն վարկածը, որ տեսողական առաջնային կեղևը և ծոծրակային հատվածն ընդհանուր առմամբ կույրերի մոտ փոքրացած է, իսկ մյուս զգայարաններից ստացվող տեղեկությունների համար պատասխանատու բաժինները, օրինակ, լսողությունը` գերզարգացած։ Ինչպես պարզվել է` երկու խմբերի մոտ էլ հիշողության գործընթացներում ներգրավված ճակատային հատվածները անոմալ մեծացած են։ Հավանաբար, դրա հետ են կապված կույրերի արտասովոր ունակությունները։ Հայտնի է, օրինակ, որ կույր մարդն օդի ջերմաստիճանի նույնիսկ աննշան փոփոխություններով և մակերեսներից անդրադարձող ձայնային արձագանքներով կարողանում է որոշել` արդյո՞ք սենյակում պատուհան կա, թե ոչ։

Ձայնատեղորոշում

Հայտնի է, որ կույրերը առարկաների ընկալման և այդ առարկաների հեռավորությունը որոշելու համար հատուկ կարողություններ են կիրառում։ Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ նրանք օժտված են այնպիսի գերունակությամբ, ինչպիսին է ձայնատեղորոշումը (էխոլոկացիա)։ Գիտնականների տվյալներով` նման ունակություն ունի կույրերի շուրջ 85 տոկոսը։ Եվ որքան ուշ են մարդիկ կորցնում իրենց տեսողությունը, այնքան հազվադեպ է այն արտահայտվում։
Կույր ֆուտբոլը Հայաստանում կամ ինչպես է հնարավոր ֆուտբոլ խաղալ փակ աչքերով
Ի տարբերություն չղջիկների և դելֆինների, որոնք հատուկ ձայներ են արտաբերում բերանով, մարդիկ զարկային էխոլոկացիա են օգտագործում` մատների կամ ձեռնափայտի միջոցով։ Ընդ որում, ինչպես պարզել են բրիտանացի գիտնականները, նման մեթոդի տիրապետող կույրերի առաջնային տեսողական կեղևը աչքի ցանցաթաղանթի նման տարածական քարտեզներ է ձևավորում։ Ստացվում է, որ ուղեղի այդ հատվածը նորմալ աշխատում է և ստանձնում ձայնի մշակման գործառույթը։
Լրահոս
0