https://arm.sputniknews.ru/20211114/hamapetakan-tsaratunki-shrjanakum-erevanum-tnkvel-e-shurj-100-tnki-35331205.html
Համապետական ծառատունկի շրջանակում Երևանում տնկվել է շուրջ 1000 տնկի
Համապետական ծառատունկի շրջանակում Երևանում տնկվել է շուրջ 1000 տնկի
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ նախաձեռնության ընթացքում` 2020 թվականին ու 2021 թվականի առաջին կեսին, տնկվել է 702 280 ծառ, նախատեսվում է տնկել ևս 250.000-ը։ 14.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-14T13:06+0400
2021-11-14T13:06+0400
2021-11-14T17:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
երևան
ծառ
շրջակա միջավայրի նախարարություն
ծառատունկ
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0e/35330959_0:0:1601:901_1920x0_80_0_0_481c50a477410ff77e78470c6eff892f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երևանի անտառպետության տարածքում մեկնարկած համապետական ծառատունկի ընթացքում Երևանի անտառտնտեսության տարածքում տնկվել է 1000 տնկի։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։«Ծառատունկին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարության կենտրոնական ապարատը և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները։ Այն իրականացվում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում»,- նշել է Հակոբյանը։Ամբողջ ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել 250 հազար ծառ։Ընդհանուր առմամբ նախաձեռնության ընթացքում, 2020 թվականին ու 2021 թվականի առաջին կեսին տնկվել է 702 280 ծառ։Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: 2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:Հայաստանում համապետական ծառատունկ կանցկացվի. ինչպես մասնակցել միջոցառմանը«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառը տնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0e/35330959_51:0:1472:1066_1920x0_80_0_0_4b2b321c28399923a1137bcc0f9ef07e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, երևան, ծառ, շրջակա միջավայրի նախարարություն, ծառատունկ, ռոմանոս պետրոսյան
հայաստան, նիկոլ փաշինյան, երևան, ծառ, շրջակա միջավայրի նախարարություն, ծառատունկ, ռոմանոս պետրոսյան
Համապետական ծառատունկի շրջանակում Երևանում տնկվել է շուրջ 1000 տնկի
13:06 14.11.2021 (Թարմացված է: 17:20 14.11.2021) Ընդհանուր առմամբ նախաձեռնության ընթացքում` 2020 թվականին ու 2021 թվականի առաջին կեսին, տնկվել է 702 280 ծառ, նախատեսվում է տնկել ևս 250.000-ը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երևանի անտառպետության տարածքում մեկնարկած համապետական ծառատունկի ընթացքում Երևանի անտառտնտեսության տարածքում տնկվել է 1000 տնկի։ Այս մասին
հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
«Ծառատունկին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարության կենտրոնական ապարատը և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները։ Այն իրականացվում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում»,- նշել է Հակոբյանը։
Ամբողջ ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել 250 հազար ծառ։
Ընդհանուր առմամբ նախաձեռնության ընթացքում, 2020 թվականին ու 2021 թվականի առաջին կեսին տնկվել է 702 280 ծառ։
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: 2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառը տնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։