https://arm.sputniknews.ru/20211114/britanian-pataskhanatvutjun-e-krum-zakharvovan-pakhstakanneri-shurj-meghadranqneri-masin-35332634.html
Բրիտանիան պատասխանատվություն է կրում․ Զախարովան` փախստականների շուրջ մեղադրանքների մասին
Բրիտանիան պատասխանատվություն է կրում․ Զախարովան` փախստականների շուրջ մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից Բելառուսում գտնվող փախստականների մի մեծ խումբ մոտեցել է լեհական սահմանին՝ մտադիր են անցնել ԵՄ տարածք։ 14.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-14T14:43+0400
2021-11-14T14:43+0400
2021-11-14T14:44+0400
ռուսաստան
մարիա զախարովա
բելառուս
փախստական
մեծ բրիտանիա
լեհաստան
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34974594_0:0:2797:1574_1920x0_80_0_0_f812b8fd19d73569bd35276d28e3f951.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան իրավունք չունի Ռուսաստանին մեղադրել բելառուսա-լեհական սահմանին առաջացած միգրացիոն ճգնաժամի մեջ։Այս մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Էլիզաբեթ Թրասի հայտարարությունը։Ավելի վաղ Թրասը նշել էր, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում բելառուսա-լեհական սահմանի իրադրության համար։ Վերջինս Մոսկվային կոչ էր արել «ճնշում գործադրել» Բելառուսի իշխանությունների վրա՝ ճգնաժամին վերջ դնելու համար:«Մանրակրկիտ մշակված էր Մեծ Բրիտանիայի ներխուժումն Իրաք։ 45 հազար բրիտանացի զինվոր օգնել է ԱՄՆ-ին օկուպացնել այդ երկիրը, սպանել նրա քաղաքացիներին և թալանել ընդերքը։ Մեծ Բրիտանիան հստակ պատմական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ այդ պահից տեղի է ունենում տարածաշրջանում՝ իրաքցիների մահը, Իրաքի պետականության կործանումը, փախստականների անվերջանալի հոսքերը, ԻՊ-ի հայտնվելը, աշխարհի այդ հատվածում հումանիտար աղետները»,- գրել է Զախարովան և հավելել, որ քանի դեռ Լոնդոնը պատասխան չի տվել իր հանցագործությունների համար, նրա պաշտոնական ներկայացուցիչները որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեն։Պուտինը հայտարարել է, որ Լուկաշենկոն ու Մերկելը պատրաստ են բանակցել փախստականների հարցովՀիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող փախստականների մեծ խումբ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայի երկրներից եկել էին լեհական սահման՝ ԵՄ տարածք մուտք գործելու համար։ Այնտեղ մոտ 3 հազար փախստական կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։ Փախստականները տարերային ճամբար են ստեղծել։
https://arm.sputniknews.ru/20211112/belarusa-lehakan-sahmanin-iravitshaky-larvats-e-zhamanum-en-migrantneri-nvor-khmber-35286498.html
բելառուս
մեծ բրիտանիա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/03/34974594_98:0:2577:1859_1920x0_80_0_0_aef5ff020bec75d018159ad7ca53d467.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, մարիա զախարովա, բելառուս, փախստական, մեծ բրիտանիա, լեհաստան, միգրանտ
ռուսաստան, մարիա զախարովա, բելառուս, փախստական, մեծ բրիտանիա, լեհաստան, միգրանտ
Բրիտանիան պատասխանատվություն է կրում․ Զախարովան` փախստականների շուրջ մեղադրանքների մասին
14:43 14.11.2021 (Թարմացված է: 14:44 14.11.2021) Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից Բելառուսում գտնվող փախստականների մի մեծ խումբ մոտեցել է լեհական սահմանին՝ մտադիր են անցնել ԵՄ տարածք։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան իրավունք չունի Ռուսաստանին մեղադրել բելառուսա-լեհական սահմանին առաջացած միգրացիոն ճգնաժամի մեջ։
Այս մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Telegram-ի իր ալիքում։ Նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Էլիզաբեթ Թրասի հայտարարությունը։
Ավելի վաղ Թրասը նշել էր, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում բելառուսա-լեհական սահմանի իրադրության համար։ Վերջինս Մոսկվային կոչ էր արել «ճնշում գործադրել» Բելառուսի իշխանությունների վրա՝ ճգնաժամին վերջ դնելու համար:
«Մանրակրկիտ մշակված էր Մեծ Բրիտանիայի ներխուժումն Իրաք։ 45 հազար բրիտանացի զինվոր օգնել է ԱՄՆ-ին օկուպացնել այդ երկիրը, սպանել նրա քաղաքացիներին և թալանել ընդերքը։ Մեծ Բրիտանիան հստակ պատմական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ այդ պահից տեղի է ունենում տարածաշրջանում՝ իրաքցիների մահը, Իրաքի պետականության կործանումը, փախստականների անվերջանալի հոսքերը, ԻՊ-ի հայտնվելը, աշխարհի այդ հատվածում հումանիտար աղետները»,- գրել է Զախարովան և հավելել, որ քանի դեռ Լոնդոնը պատասխան չի տվել իր հանցագործությունների համար, նրա պաշտոնական ներկայացուցիչները որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող փախստականների մեծ խումբ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայի երկրներից եկել էին լեհական սահման՝ ԵՄ տարածք մուտք գործելու համար։ Այնտեղ մոտ 3 հազար փախստական կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։ Փախստականները տարերային ճամբար են ստեղծել։