https://arm.sputniknews.ru/20211113/putiny-hajtararel-e-vor-lukashenkvon-u-merkely-patrast-en-banakcel-pakhstakanneri-harcvov-35311071.html
Պուտինը հայտարարել է, որ Լուկաշենկոն ու Մերկելը պատրաստ են բանակցել փախստականների հարցով
Պուտինը հայտարարել է, որ Լուկաշենկոն ու Մերկելը պատրաստ են բանակցել փախստականների հարցով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը ամենամոտ ժամանակներս Մինսկի և ԵՄ-ի միջև ուղիղ շփման հաստատման հույս ունի։ 13.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-13T13:29+0400
2021-11-13T13:29+0400
2021-11-13T13:42+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ուկրաինա
բելառուս
փախստական
լեհաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/78/74/787413_0:0:2953:1662_1920x0_80_0_0_7bd3330cf0d5fff6ae3407f7a88c24b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԳԴՀ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելը պատրաստ են բանակցություններ անցկացնել։ Այդ մասին «Вести 2»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինը։Պետության ղեկավարը հույս ունի, որ անմիջական երկխոսություն կհաստատվի Մինսկի և Եվրամիության, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ, քանի որ միգրանտները հենց այդ երկիր են ձգտում հասնել:Վլադիմիր Պուտինը նաև հույս է հայտնել, որ փախստականների հարցով Լուկաշենկոյի և Մերկելի բանակցությունները տեղի կունենան ամենամոտ ժամանակներում:Նա նշել է, որ Բելառուսը ԵՄ-ում փախստականներիխնդիրների հայտնագործողը չէ, պատճառները ստեղծվել են Արևմուտքի երկրների, այդ թվում՝ Եվրոպայի կողմից:Մեկնաբանելով Լուկաշենկոյի խոսքերը դեպի Եվրոպա գազը փակելու հնարավորության մասին` Պուտինը նշել է, որ առաջին անգամ է լսում նման հայտարարության մասին։ Նրա խոսքով՝ ինքը երկու անգամ խոսել է Լուկաշենկոյի հետ, սակայն վերջինս նրան ոչինչ չի ասել, «անգամ չի ակնարկել» այդ մասին։Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր, հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի փոխտնօրեն Գրիգորի Լուկյանցևը հայտարարել էր, որ Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքներն անհեթեթ են:Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող մի խումբ փախստականներ, ծագումով՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից, մոտեցել են Լեհաստանի սահմանին՝ ԵՄ մտնելու մտադրությամբ։ Այժմ սահմանին մոտ երեք հազար փախստական կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։Փախստականները տարերային ճամբար են հիմնել։
https://arm.sputniknews.ru/20211108/lehastani-taratsq-zangvatsajin-nertapancman-khvoshvoragujn-pvordzy-lusankarnervov-35125442.html
https://arm.sputniknews.ru/20211108/pakhstakanneri-khumby-sharzhvum-e-depi-belarusi-u-lehastani-sahman-35105239.html
ուկրաինա
բելառուս
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/78/74/787413_279:0:2870:1943_1920x0_80_0_0_0e358bce1fd1c7bfcd7576257a675960.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, բելառուս, փախստական, լեհաստան
ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա, բելառուս, փախստական, լեհաստան
Պուտինը հայտարարել է, որ Լուկաշենկոն ու Մերկելը պատրաստ են բանակցել փախստականների հարցով
13:29 13.11.2021 (Թարմացված է: 13:42 13.11.2021) Ռուսաստանի նախագահը ամենամոտ ժամանակներս Մինսկի և ԵՄ-ի միջև ուղիղ շփման հաստատման հույս ունի։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԳԴՀ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելը պատրաստ են բանակցություններ անցկացնել։ Այդ մասին «Вести 2»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինը։
Պետության ղեկավարը հույս ունի, որ անմիջական երկխոսություն կհաստատվի Մինսկի և Եվրամիության, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ, քանի որ միգրանտները հենց այդ երկիր են ձգտում հասնել:
«Ես և՛ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի, և՛ կանցլեր Մերկելի հետ զրույցներից հասկացա, որ նրանք պատրաստ են միմյանց հետ խոսել»,-նշել է նախագահը։
Վլադիմիր Պուտինը նաև հույս է հայտնել, որ փախստականների հարցով Լուկաշենկոյի և Մերկելի բանակցությունները տեղի կունենան ամենամոտ ժամանակներում:
Նա նշել է, որ Բելառուսը ԵՄ-ում փախստականներիխնդիրների հայտնագործողը չէ, պատճառները ստեղծվել են Արևմուտքի երկրների, այդ թվում՝ Եվրոպայի կողմից:
Մեկնաբանելով Լուկաշենկոյի խոսքերը դեպի Եվրոպա գազը փակելու հնարավորության մասին` Պուտինը նշել է, որ առաջին անգամ է լսում նման հայտարարության մասին։ Նրա խոսքով՝ ինքը երկու անգամ խոսել է Լուկաշենկոյի հետ, սակայն վերջինս նրան ոչինչ չի ասել, «անգամ չի ակնարկել» այդ մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր, հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի փոխտնօրեն Գրիգորի Լուկյանցևը հայտարարել էր, որ Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքներն անհեթեթ են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող մի խումբ փախստականներ, ծագումով՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից, մոտեցել են Լեհաստանի սահմանին՝ ԵՄ մտնելու մտադրությամբ։ Այժմ սահմանին մոտ երեք հազար փախստական կա, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ։
Փախստականները տարերային ճամբար են հիմնել։