https://arm.sputniknews.ru/20211113/handipel-en-ararat-mirzvojann-u-zhan-batist-lymuany-inch-en-qnnarkel--35318343.html
Առանձնաշնորհյալ հարաբերություններ. հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը
Առանձնաշնորհյալ հարաբերություններ. հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: 13.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-13T17:46+0400
2021-11-13T17:46+0400
2021-11-13T17:55+0400
արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0d/35318212_0:77:1000:640_1920x0_80_0_0_6e7c7c9624ff77bb5c8f2f644dec3074.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մանրամասն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող Միրզոյանը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ժան-Բատիստ Լըմուանի հետ։Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։Ավելի վահ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։Նա ծաղիկներ է խոնարհել նաև Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ։Հիշեցնենք` նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: Ֆրանսիայում Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը։ Կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը ։Նրանք նաև կարևորել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու հարցերը։
https://arm.sputniknews.ru/20211004/fransian-karvogh-e-tshanachel-lernajin-gharabaghi-hanrapetutjuny-ann-idalgvo-33910274.html
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0d/35318212_161:86:857:608_1920x0_80_0_0_ebe7bd072eaac0aa57721984276e1591.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ֆրանսիա
արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ֆրանսիա
Առանձնաշնորհյալ հարաբերություններ. հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը
17:46 13.11.2021 (Թարմացված է: 17:55 13.11.2021) ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը մանրամասն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող Միրզոյանը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ժան-Բատիստ Լըմուանի հետ։
«Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խթանումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ավելի վահ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նա ծաղիկներ է խոնարհել նաև Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ` մասնակցելու ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: Ֆրանսիայում Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը։ Կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը ։
Նրանք նաև կարևորել են սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից խուսափելու հարցերը։