https://arm.sputniknews.ru/20211112/sranq-der-tsitsernaknern-en-aveli-vat-baneri-enq-spasum-bardzravani-varchakan-ghekavar-35286988.html
Սրանք դեռ ծիծեռնակներն են․ ավելի վատ բաների ենք սպասում․ Բարձրավանի վարչական ղեկավար
Սրանք դեռ ծիծեռնակներն են․ ավելի վատ բաների ենք սպասում․ Բարձրավանի վարչական ղեկավար
Sputnik Արմենիա
Երկու օր է՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրերը կտրվել են արտաքին աշխարհից և հայտնվել շրջափակման մեջ։ Դեպի բնակավայրեր տանող Մ2 միջպետական ճանապարհին... 12.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-12T18:13+0400
2021-11-12T18:13+0400
2021-11-12T19:20+0400
գորիս
ադրբեջան
սյունիք
կապան
ճանապարհ
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
մաքսակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35290013_0:84:1600:984_1920x0_80_0_0_4d7e9e36922683b9e58ac30a4a61fd24.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան բնակավայր տանող երկու այլընտրանքային ճանապարհ կա, երկուսն էլ այս պահին դժվարանցանելի են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց բնակավայրի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը։Իսկ Քոչարյանը գյուղ է հասել, որ հաց հասցնի բարձրավանցիներին։ Արդեն երկրորդ օրն է` Գորիսի համայնքապետարանի մեքենաներն են Բարձրավան հաց հասցնում։ Առայժմ միայն հացի մասին են մտածում, եթե այլընտրանքային ճանապարհները չբարեկարգվեն՝ բազմաթիվ այլ խնդիրները ի հայտ կգան, գյուղն էլ Գորիսից ամբողջովին կկտրվի։Շրջափակման հետևանքով երեկ բնակավայրում դասապրոցեսը լիարժեք չի կազմակերպվել։ Դպրոց են գնացել միայն այն ուսուցիչները, որոնք Բարձրավանում են բնակվում։ Այսօր արդեն մեծ դժվարությամբ Գորիսում բնակվող դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն էլ են բնակավայր հասել։Ավագյանն ասում է՝ այս պահին երկու տեխնիկա է աշխատում Բարձրավանը Գորիսին կապող այլընտրանքային ճանապարհներից մեկը բարեկարգելու համար, բայց չդադարող տեղումները շատ են խանգարում առանց այն էլ դանդաղ ընթացող աշխատանքներին․ հողը քանդում են՝ ցեխ է դառնում։Վարչական ղեկավարի կարծիքով՝ մինչև տարեվերջ չեն հասցնի գոնե հողահարթեցման աշխատանքներն ավարտել, որ մարդիկ կարողանան բնակավայրից դուրս գալ, առաջին անհրաժեշտության մթերք ու պարագաներ գնել։Այսօր հացի, ուսուցիչների տեղափոխման, վաղը կարող է շտապօգնության կարիք լինել։ Ավագյանը բացառում է, որ եղած ճանապարհներով առաջին բուժօգնություն մատուցող ծառայությունը կարող է Գորիսից Բարձրավան հասնել։ Ստիպված են հույսը դնել Կապանից եկող շտապօգնության ծառայության վրա, իսկ թե երբ և ինչպես այն տեղ կհասնի՝ Աստծուն է հայտնի։Վարչական ղեկավարի խոսքով՝ Մ2 միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու հետևանքով հումանիտար խնդիրներից զատ կարող են նաև անվտանգային լրջագույն խնդիրներ առաջ գալ։ Ավագյանը չի կարողանում հաշտվել` ինչպես կարելի է թուրքի քթի տակ ապրել։«Սրանք դեռ ծիծեռնակներն են։ Դեռ ավելի վատ բաների ենք սպասում։ Այդ ճանապարհով ոչ ոք չի երթևեկելու, ամբողջն անցնելու է Ադրբեջանի տրամադրության տակ։ Սկսվելու է մարդագողությունը, անասնագողությունը, մեքենագողությունը` եթե հանկարծ մեկը համարձակվի այդտեղով շարժվել։ Դա է լինելու։ Ի՞նչ խաղաղություն։ Ո՞նց կարելի է հավատալ նման բանի։ Թուրքի հետ խաղաղություն՝ անհնարին է։ Թուրքի հետ միայն ուժով պետք է խոսել, միայն ուժն է, որ թուրքին հետ է պահում»,- եզրափակեց Բարձրավանի վարչական ղեկավարը։Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։Դրանից հետո կյանքն այդ տարածաշրջանում ավելի է բարդացել։
https://arm.sputniknews.ru/20211112/patuhan-depi-vorvotan-sjuniqi-ajlyntranqajin-tshanaparhy-mnum-e-dzhvarancaneli----35269445.html
https://arm.sputniknews.ru/20211111/ete-miajn-nakhijevan-en-uzum-gnalgrigvorjann-adrbejancinerin-tshanaparh-arajarkec-35251918.html
գորիս
ադրբեջան
սյունիք
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35290013_89:0:1512:1067_1920x0_80_0_0_750cae0d88a584a623eb7c22887ac3b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գորիս, ադրբեջան, սյունիք, կապան, ճանապարհ, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, մաքսակետ
գորիս, ադրբեջան, սյունիք, կապան, ճանապարհ, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, մաքսակետ
Սրանք դեռ ծիծեռնակներն են․ ավելի վատ բաների ենք սպասում․ Բարձրավանի վարչական ղեկավար
18:13 12.11.2021 (Թարմացված է: 19:20 12.11.2021) Երկու օր է՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրերը կտրվել են արտաքին աշխարհից և հայտնվել շրջափակման մեջ։ Դեպի բնակավայրեր տանող Մ2 միջպետական ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետ են դրել, իսկ այլընտրանքային ճանապարհներով հնարավոր է երթևեկել բացառապես ամենագնացներով։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան բնակավայր տանող երկու այլընտրանքային ճանապարհ կա, երկուսն էլ այս պահին դժվարանցանելի են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց բնակավայրի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը։
«Նոյեմբերի 10-ից Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանական մաքսակետերի պատճառով շրջափակման մեջ է հայտնվել նաև Բարձրավանը։ Այլընտրանքային ճանապարհներն ահավոր վիճակում են։ Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանն այսօր մի կերպ է գյուղ հասել։ Երեկվանից մինչև այսօր մեր գյուղացիներից որևէ մեկը դուրսուներս չի արել»,- ասաց նա։
Իսկ Քոչարյանը գյուղ է հասել, որ հաց հասցնի բարձրավանցիներին։ Արդեն երկրորդ օրն է` Գորիսի համայնքապետարանի մեքենաներն են Բարձրավան հաց հասցնում։ Առայժմ միայն հացի մասին են մտածում, եթե այլընտրանքային ճանապարհները չբարեկարգվեն՝ բազմաթիվ այլ խնդիրները ի հայտ կգան, գյուղն էլ Գորիսից ամբողջովին կկտրվի։
Շրջափակման հետևանքով երեկ բնակավայրում դասապրոցեսը լիարժեք չի կազմակերպվել։ Դպրոց են գնացել միայն այն ուսուցիչները, որոնք Բարձրավանում են բնակվում։ Այսօր արդեն մեծ դժվարությամբ Գորիսում բնակվող դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն էլ են բնակավայր հասել։
Ավագյանն ասում է՝ այս պահին երկու տեխնիկա է աշխատում Բարձրավանը Գորիսին կապող այլընտրանքային ճանապարհներից մեկը բարեկարգելու համար, բայց չդադարող տեղումները շատ են խանգարում առանց այն էլ դանդաղ ընթացող աշխատանքներին․ հողը քանդում են՝ ցեխ է դառնում։
Վարչական ղեկավարի կարծիքով՝ մինչև տարեվերջ չեն հասցնի գոնե հողահարթեցման աշխատանքներն ավարտել, որ մարդիկ կարողանան բնակավայրից դուրս գալ, առաջին անհրաժեշտության մթերք ու պարագաներ գնել։
«Ահավոր վիճակ է։ Երկու տեխնիկա է աշխատում, խոսքը մոտ 10 կմ ճանապարհի մասին է։ Ինչքան էլ ուզենան արագ բարեկարգել, եղանակային պայմանները թույլ չեն տա, որ մինչև տարեվերջ այդ ճանապարհը սարքեն, խճապատեն, նոր ասֆալտապատեն»,- նշեց նա։
Այսօր հացի, ուսուցիչների տեղափոխման, վաղը կարող է շտապօգնության կարիք լինել։ Ավագյանը բացառում է, որ եղած ճանապարհներով առաջին բուժօգնություն մատուցող ծառայությունը կարող է Գորիսից Բարձրավան հասնել։ Ստիպված են հույսը դնել Կապանից եկող շտապօգնության ծառայության վրա, իսկ թե երբ և ինչպես այն տեղ կհասնի՝ Աստծուն է հայտնի։
Վարչական ղեկավարի խոսքով՝ Մ2 միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու հետևանքով հումանիտար խնդիրներից զատ կարող են նաև անվտանգային լրջագույն խնդիրներ առաջ գալ։ Ավագյանը չի կարողանում հաշտվել` ինչպես կարելի է թուրքի քթի տակ ապրել։
«Սրանք դեռ ծիծեռնակներն են։ Դեռ ավելի վատ բաների ենք սպասում։ Այդ ճանապարհով ոչ ոք չի երթևեկելու, ամբողջն անցնելու է Ադրբեջանի տրամադրության տակ։ Սկսվելու է մարդագողությունը, անասնագողությունը, մեքենագողությունը` եթե հանկարծ մեկը համարձակվի այդտեղով շարժվել։ Դա է լինելու։ Ի՞նչ խաղաղություն։ Ո՞նց կարելի է հավատալ նման բանի։ Թուրքի հետ խաղաղություն՝ անհնարին է։ Թուրքի հետ միայն ուժով պետք է խոսել, միայն ուժն է, որ թուրքին հետ է պահում»,- եզրափակեց Բարձրավանի վարչական ղեկավարը։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ
հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Դրանից հետո կյանքն այդ տարածաշրջանում ավելի է բարդացել։