00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը Լազարյանի հետ քննարկել է մասնավոր և պետական սեկտորների համագործակցության հարցը

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին
Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանին
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը խրախուսել է Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի համագործակցությունը Հայաստանի պետական գերատեսչությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի ֆինանսների նախարարության Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանի հետ քննարկել է մասնավոր ու պետական սեկտորների համագործակցության հեռանկարների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Լազարյանը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնն աշխատանքներ է իրականացնում ազգային-տնտեսական քաղաքականության մշակման, մակրոտնտեսական մոդելավորման, բյուջետային ու ներդրումային ռիսկերի վերլուծության, ֆինանսական հաշվետվությունների ստեղծման ոլորտներում:
«Նախագահը զրուցակցի հետ քննարկել է Հայաստանում Գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնավորապես, Սարգսյանը խրախուսել է կենտրոնի համագործակցությունը Հայաստանի պետական գերատեսչությունների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի վերջին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: Լազարյանը, որը գագաթնաժողովի մասնակիցներից էր, ընդգծել է, որ նման մասշտաբային միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր է երկիրը ներկայացնելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ 2021-ի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալեց միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»): Այս տարվա հիմնական թեմաները վերաբերում էին հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում:
Լրահոս
0