https://arm.sputniknews.ru/20211112/qanaqeri-spanutjunneri-gvortsvov-dzerbakalvel-e-5-andz-4y-nakhkin-patgamavvori-vordinern-en-35260701.html
Քանաքեռի սպանությունների գործով ձերբակալվել է 5 անձ․ 4–ը նախկին պատգամավորի որդիներն են
Քանաքեռի սպանությունների գործով ձերբակալվել է 5 անձ․ 4–ը նախկին պատգամավորի որդիներն են
Sputnik Արմենիա
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է ակտիվ գործողություններ կատարել դեպքի հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։ 12.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-12T12:11+0400
2021-11-12T12:11+0400
2021-11-12T12:50+0400
հիվանդանոց
հհ քննչական կոմիտե
սպանություն
երևան
քրեական գործ
քանաքեռ
ձերբակալություն
պատգամավոր
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0b/35222690_0:23:1600:923_1920x0_80_0_0_23638d3f0f632e0220d320e44eece113.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 16-րդ փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 անձի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 5-ի։Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։Նա նշեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։Sputnik Արմենիայի տեղեկություններով` ձերբակալվածներից 4-ը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիներն են։Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ժամը 02։50-ի սահմաններում։Քանաքեռի 16–րդ փողոցի տներից մեկի բակում հնչած կրակոցներից հետո այնտեղ հայտնաբերվել է 43 և 47 տարեկան 2 տղամարդու դի, ինչպես նաև 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ։Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանն էր՝ «Քանաքեռցի Տույը», իսկ մյուսը` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, որը հայտնի է որպես Տյուշ։Նույն հասցեից 4 անձ հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: 2–ը հիվանդանոցում մահացել են։Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանություն), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։Նախաքննությունը շարունակվում է։
https://arm.sputniknews.ru/20211111/hajtni-e-vovqer-en-mahacel-qanaqeri-krakvocneric-nrancic-meky-nakhkin-patgamavvor-e-35222308.html
https://arm.sputniknews.ru/20211111/qanaqerum-krakvocner-en-hnchel-4-mard-mahacel-e-35213338.html
երևան
քանաքեռ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0b/35222690_170:0:1431:946_1920x0_80_0_0_c3f2cf7d1cf823448c07f9973b1f80b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիվանդանոց, հհ քննչական կոմիտե, սպանություն, երևան, քրեական գործ, քանաքեռ, ձերբակալություն, պատգամավոր, որդի
հիվանդանոց, հհ քննչական կոմիտե, սպանություն, երևան, քրեական գործ, քանաքեռ, ձերբակալություն, պատգամավոր, որդի
Քանաքեռի սպանությունների գործով ձերբակալվել է 5 անձ․ 4–ը նախկին պատգամավորի որդիներն են
12:11 12.11.2021 (Թարմացված է: 12:50 12.11.2021) ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է ակտիվ գործողություններ կատարել դեպքի հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 16-րդ փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 անձի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 5-ի։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ձերբակալվածներն արդեն 5-ն են։ Երեկ հիվանդանոցում ձերբակալվել է ևս 1 երիտասարդ՝ 19-ամյա Գևորգ Ջաբուրյանը»,–ասաց Թադևոսյանը։
Նա նշեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ձերբակալվածներից 4-ը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիներն են։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ժամը 02։50-ի սահմաններում։
Քանաքեռի 16–րդ փողոցի տներից մեկի բակում հնչած կրակոցներից հետո այնտեղ հայտնաբերվել է 43 և 47 տարեկան 2 տղամարդու դի, ինչպես նաև 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ։
Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանն էր՝ «Քանաքեռցի Տույը», իսկ մյուսը` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, որը հայտնի է որպես Տյուշ։
Նույն հասցեից 4 անձ հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: 2–ը հիվանդանոցում մահացել են։
Փաստի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանություն), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասով(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նախաքննությունը շարունակվում է։