00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուսիս–հարավը` որոշիչ գործոն. ի՞նչ են «կորցրել» Իրանն ու Հնդկաստանը Հայաստանի պես երկրում

© Sputnik / Aram NersesyanՀյուսիս–հարավ ավտոմայրուղին
Հյուսիս–հարավ ավտոմայրուղին - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Բաժանորդագրվել
Հայաստանը պետք է ամենակարճ ժամկետում ավարտին հասցնի «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը, այլապես միջազգային տրանսպորտային նախագծերը շահավետ չեն լինի։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Փորձագետները կարծում են, որ Իրանն ու Հնդկաստանը մտադիր են Հայաստանի հետ կապված խոշոր տրանսպորտային նախագծեր իրականացնել։ Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված իրավիճակը չի ազդի նրանց դիրքորոշման վրա, քանի որ տվյալ դեպքում քաղաքական մոտիվացիան տնտեսականից կարևոր է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետեր է տեղադրել: Բայց, ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունն այդ հանգամանքը բնավ չի մտահոգում։ Ավելին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով հարցը, ընդգծել է, որ Սյունիքի մարզը կարող է դառնալ կարևոր հանգույց, որը կապում է Չաբահար նավահանգիստը Սև ծովի հետ։
Սեպտեմբերի վերջին կառավարությունը հաստատել էր «Հյուսիս-հարավ» նախագծի իրականացման շրջանակում հարավարևելյան հատվածի (Սիսիանից մինչև Իրանի սահման) կառուցման ծրագիրը (1 մլրդ դոլարի ներդրումային նախագիծ)։
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Եթե միայն Նախիջևան են ուզում գնալ...ՀՀ ԱԽՔ–ը ադրբեջանցիներին ճանապարհ առաջարկեց
Իրանագետ Ժաննա Վարդանյանը կարծում է, որ Իրանին և Հնդկաստանին հայկական երթուղի պետք է` եթե անգամ լոգիստիկայի և ենթակառուցվածքների տեսանկյունից այն, մեղմ ասած, վատն է:
Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքի գործարկումը թույլ կտա Իրանին դիվերսիֆիկացնել բեռների առաքումը Ռուսաստան ու Եվրոպա: Ներկայում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առյուծի բաժինն իրականացվում է Ադրբեջանի միջոցով, իսկ Եվրոպա Իրանը դուրս է գալիս Թուրքիայի տարածքով։
Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա այն հնարավորություն կունենա ամրագրել իր դիրքերը տրանսպորտային միջանցքի նախագծում և Հայաստանի տարածքով կարճ ճանապարհ կստանա դեպի Սև ծովի նավահանգիստներ և ԵԱՏՄ շուկա:

«Նյու Դելիի ու Թեհրանի համար հայաստանով անցնող ճանապարհը, նույնիսկ ամենավատը, կարևոր է զուտ քաղաքական տեսանկյունից։ Տնտեսական առումով ներկա իրողություններում այն ձեռնտու չէ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով ճանապարհը կարող է տնտեսապես շահավետ լինել, եթե ավարտին հասցվի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, այսինքն՝ եթե փոխադրողներն ապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներով:
Վարդանյանը պարզաբանեց, որ Գորիս-Կապան այլընտրանքային` Կապանից Տաթև տանող ճանապարհը նույնպես քիչ արդյունավետ է։ Դրանից կարող են օգտվել միայն 6-10 անիվային բեռնատարները, մինչդեռ կցասայլով տրանսպորտային միջոցներն այնտեղով չեն անցնի։
Ավելին, Գորիս-Կապան մայրուղու վրա տեղի ունեցած առաջին միջադեպից հետո Իրանը սկսել է մտածել Կասպից ծովով մատակարարումներն ավելացնելու մասին։ Դրա համար Թեհրանը պատրաստվում է հատուկ նավեր գնել կոնտեյներային փոխադրումների համար։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Հնդկաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում. Ջայշանկար
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մեր երկիրը պետք է օգտվի տրանսպորտային նախագծերից և այդպիսով այլընտրանք ներկայացնի նաև Հնդկաստանին ու Իրանին:

«Հնդկաստանը հետաքրքրված է Հայաստանի տարածքով երթուղիների գործարկմամբ։ Հնդկաստանի համար կարևոր է նաև կայուն իրավիճակը մեր երկրում։ Բացի այդ, նույն Չաբահարի մեջ արդեն հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրվել, ներդրումները կշարունակվեն», — ասաց Հովհաննիսյանը։

Նա նույնպես վստահ է, որ Հնդկաստանն ու Իրանը ճանապարհային նախագծերի իրականացման իրենց ծրագրերից չեն հրաժարվի, քանի որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը նրանց գործողությունների որոշակի ազատություն կտա, կօգնի դիվերսիֆիկացնել մատակարարումները: Բացի այդ, հայկական երթուղին ավելի անվտանգ է։
Ինչ վերաբերում է Կապանից Տաթև տանող այլընտրանքային ճանապարհին, ապա Հովհաննիսյանը վստահ է, որ այն արդեն հաջորդ տարի կհարմարացնեն անհրաժեշտ չափանիշներին: Նրա խոսքով՝ հենց ապրանքների տեղափոխումը կարգավորվի, կբարձրանա նաև ճանապարհի որակը։
Գորիս-Կապան մայրուղին կդառնա երկրորդական ճանապարհ, որն անհրաժեշտ կլինի մոտակա բնակավայրերի սպասարկման համար:

Մի փոքր Չաբահարի մասին

Հնդկաստանն առաջին անգամ իր ճանապարհային ծրագրերը ներկայացրել է դեռ 2021 թվականի մարտին` ընդգծելով, որ պատրաստվում է Հայաստանը ներառել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին։ Այս երթուղու առանցքային կետը Չաբախարն է՝ աշխարհի 10 կարևորագույն նավահանգիստներից մեկը։
Դրա նշանակությունը կտրուկ աճել է Հնդկաստանի ու Իրանի շրջանցմամբ Ուզբեկստանի, Աֆղանստանի և Պակիստանի մասնակցությամբ տրանսպորտային նոր միջանցք գործարկելու` ԱՄՆ-ի մտադրությունների ֆոնին: Պակիստանի Գվադար նավահանգստում ներդրում է անում նաև Չինաստանը՝ համարելով այն միջանկյալ օղակ Արևելյան, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի միջև։
Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Մեսիջ Երևանին, կամ ինչու են Հնդկաստանն ու Իրանն ուզում ՀՀ-ին ներառել «Հյուսիս–հարավ»-ի մեջ
Նավահանգիստը կօգնի Նյու Դելիին թուլացնել Իսլամաբադի ազդեցությունն այդ գոտում, թույլ կտա դուրս գալ Աֆղանստանի շուկա, ինչպես նաև իրենց համար շահավետ պայմաններով ձևափոխել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի տարանցիկ ուղիները։
Եթե Հայաստանը միանա «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային գոտուն, Հնդկաստանից և անգամ Չինաստանից բեռները կհասնեն Չաբահար նավահանգիստ, այնտեղից՝ Իրանի տարածքով Հայաստան (կամ ավտոմոբիլային, կամ երկաթուղային ճանապարհով), այնուհետև՝ Վրաստան, և արդեն կոնտեյներներով՝ ռուսական Նովոռոսիյսկ կամ հունական նավահանգիստներ։
Լրահոս
0